Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 ապրիլի 2012

Որ թեթևանա հոգսը ՓՄՁ

«Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունները բացասական ազդեցություն կարող են ունենալ,- պնդում են «Օրակարգը» («Փոփոխել փոփոխվածը. կառավարությունը որոշել է շտկել բացթողումները` հայտնի հարկային փաթեթում»), «Առավոտը» («Ոտքի վրա» ընդունված օրենք. փոքր ու միջին ձեռնարկատերերի հոգսը դեռ մի բան էլ ծանրացնում են»), «ՀԺ»-ն («Որ մեկին հավատանք»):
Մամուլում եղած մնացած գրեթե ամեն ինչը նախընտրական է: «Ժողովուրդն» ու «Երկիրը» մի տեսակ չուզենալով հաստատում են սպառողական գների նվազումը` «Նախընտրական գնային գահավիժում», «ԿԲ-ն որդեգրել է չեզոքություն», «168 ժամը» կես բերան մեջբերումներ է անում ՀՀԿ նախընտրական ծրագրից` «Ընտրող, քեզ եմ ասում, չընտրող, դու լսիր», «Իրատես դե ֆակտոն» բացահայտում է իշխող կուսակցության քարոզարշավի «հմայքները», որ իբր երկրի ղեկավարությունը ստիպված է կողմնորոշվելու` «Իրա՞ն, թե՞ Արևմուտք» (ի դեպ, «Գոլոս Արմենիին» ենթադրում է, որ Իրանի շուրջ միջազգային լարվածության սրումը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման ղարաբաղյան հակամարտության գոտում), «Ժամանակը», «հետևում թողնելով» խորհրդարանի ընտրությունը, սահուն անցում է կատարում դեպի նախագահի ընտրություն, որի թեկնածուների ցուցակից «դուրս է մնացել» վարչապետը:
«168 ժամը» մեջբերում է ԲՀԿ առաջնորդի այն միտքը, թե ԲՀԿ-ն չի բացառում ընտրությունից հետ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը` «Ո՞ւմ հետ է Ծառուկյանի խնդիրը»: Նույն թերթը հիշեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակի քննադատությունը ներկայիս կոալիցիայի որոշ անդամների պահվածքի և «հռետորաբանության» վերաբերյալ, իսկ «Իրավունքը» քննարկում է երկրի տնտեսության զարգացմանը Վարդան Օսկանյանի տված նախկին և ներկա բնութագրումները` «Երբեմնի «վագրային փառքը» վերականգնելու երազանքներով»: Ինքը` նախկին արտգործնախարարը, այժմ էլ ըմբոշխնում է իր դիվանագիտական անցյալը` «Օրակարգում» նկարագրելով իր «խորհրդավոր» հանդիպումը Սադամ Հուսեյնի հետ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ