Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 26 ապրիլի 2012

Հրապարակումների առերևույթ հմայքը

«Երկիրի» վկայությամբ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ 2012-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական զարգացման կայուն միտումներ, գրանցվել է արտահանման ծավալների աննախադեպ աճ` 32 տոկոս: «Օրակարգը» («Թվերը խաղում են») և «Հայկական ժամանակը» («Երկուսից մեկը ստում է»), հակառակը, նշում են, թե ՊԵԿ-ը և ԱՎԾ-ը հրապարակել են արտահանման ծավալների տարբեր տվյալներ, ըստ որում` «վիճակագիրներն ավելի շատ են արտահանել, քան մաքսավորները»: Ապրանքների արտահանման թեմային անդրադարձել է նաև «168 ժամը» («Մագաղաթի թուղթ` Թուրքիային»):
«Երկիրը» առաջադրել է հարց, թե «որքա՞ն գումար պետք է վաստակի Հայաստանի քաղաքացին բավարար կենսագործունեության համար» և հանգել յուրօրինակ եզրահանգման` «գիտական թեզի, ցախավելի, կտավի ու քլունգի տարբերությունն ընդամենը դրանց կիրարկման մեջ է»:
«Օրակարգը» անդրադարձել է Հայաստանի և ՌԴ միջև ավիաչվերթների կանոնակարգման նպատակով ընթացող քննարկումներին, մասնավորապես չվերթների քանակը կրճատելու Հայաստանի «ավիացիոն իշխանությունների» առաջարկին:
«Առավոտը» գրել է, որ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, մեկ օր անգամ Ռուսաստանում չլինելով, այդ երկրում գործող եվրոպական դեսպանատներից ստանում են «շենգեն» վիզաներ և մտահոգվել` «Ո՞վ է վերահսկում «ռուսաստանյան շենգեն» վիզայով ՀՀ-ից հեռանալու բիզնեսը»:
Ըստ նախընտրական գործընթացներին հետևող «Ժողովուրդ»-ի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում «շատ հարցերում խորհուրդներ է տալիս» ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: «168 ժամը» «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանի հայտարարությունը («Հայաստանի բազմաթիվ բնագավառներում առկա են աղետալի ցուցանիշներ, իսկ երկիրն էլ կարիք ունի արմատական փոփոխությունների»), որակել է «տոնայնության փոփոխություն», որը «ամենայն հավանականությամբ կուսակցական որոշման արդյունք է» («Օսկանյան-2»): Երկու այլ հրապարակումներում թերթը մեկնաբանել է «Օրինաց երկրի» երեկվա նախընտրական հանդիպումը «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում` («Գրոհ` գործազրկության վրա»), հընթացս իր հանգույն քննության առնելով նաև այն հարցը, թե «ինչպես և ինչ չափանիշներով պիտի կողմնորոշվի հայաստանցի պարզ ընտրողը» («Ցաքուցրիվ ու անգաղափար»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ