Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 27 ապրիլի 2012

Որ թեթևանա հոգսը ՓՄՁ-2

Կառավարության երեկվա նիստի որոշումները լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են. «Արտոնագրային վճարների ոլորտի ՓՄՁ-ներին նորություն է սպասվում», «Հետազոտությունների և թեստավորման կենտրոն Գյումրիում» («Հայաստանի Հանրապետություն»), «Կառավարության նախընտրական բարեփոխումները» («Հրապարակ»), «Սխալների ուղղում» («Երկիր»), «Ամպերը կծրագրավորվեն Գյումրիում. կառավարությունը վերհիշել է տեխնոպարկը և տարածաշրջանային կենտրոնները», «Մնաց մնացածը. կառավարությունը «Հյուսիս-հարավը վստահեց եվրոպացիներին» («Օրակարգ»), «Վարչապետին ուրախացրել է ջրի պաշարի նվազումը» («Հայացք»), «Պոպուլիզմ» («Ժողովուրդ»), «Բիրիքնոցային» հոգեբանություն» («ՀԺ»):
Ընտրարշավի ընթացքը մեկնաբանել են ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը («Առավոտ»), Արտաշես Գեղամյանը («Իրավունք»), Հրանտ Բագրատյանը («Հայացք»), ՀՀ նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանը («Ժողովուրդ»), «Հրապարակի» գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ում կարծիքով «Զոլյանի դեպքը ՀՀԿ-ից կխլի 30-40 հազար ձայն» («Երկիր»): «Զոլյանի դեպքի» լուսաբանմանը մեծ տեղ է տալիս «Օրակարգը» («Երբ պաշտոնյան կես էջանոց հրամանում 4-5 սխալ է թույլ տալիս», «Ոչ ադեկվատ նախարար»):
«Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է փոքր ու միջին ձեռնարկատիրության հիմնահարցերին, մասնավորապես կարևորելով «նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծման շեշտադրումների փոփոխությունների» իրականացման և պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման գործընթացները: «Իրավունքի» հետ զրույցում տնտեսագետ Յուրի Սուվարյանն առաջարկել է «գիտելիքահենք արդյունաբերության վրա շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել», պնդելով, որ «անհրաժեշտ է ունենալ մեր արդյունաբերական բրենդը» (ինչպիսին, օրինակ, Ֆինլանդիայի համար «Նոկիան» է): «Հայացքը» վերստին արձագանքել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» արտադրամասերից մեկում տեղի ունեցած պայթյունին` «Ի՞նչ կա պայթյունի հետևում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ