Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 2 մայիսի 2012

ՀՀՇ-ական Հայաստանը դրախտ էր…

Ըստ «Իրավունք-հետաքննության» այդ միտքն է կարմիր թելի նման անցնում ՀԱԿ քարոզարշավի ընթացքում: Մինչդեռ, հակառակը, այդ տարիներին է դրվել համընդհանուր թալանի հիմքը, և թերթի ներկայացրած փաստերի ամբողջությունը «մի այնպիսի խոշոր հանցագործությունների շարք է, որը հազիվ թե վաղեմության ժամկետ ունենա, ինչքան էլ փորձեն կեղծել պատմությունը»: Քարոզիչներից մեկի` Հրանտ Բագրատյանի մտքերը սփռված են մի շարք լրատվամիջոցներում: «Ժամանակին» նա ասում է, որ ինքը բացասաբար է գնահատում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, «Ժողովուրդին»` որ 2007թ. ՀՀԿ ծրագրից «ոչինչ չի արված»: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ՀԱԿ-ը այս գործչի շուրթերով հայտարարում է, որ մայիսի 7-ից հետո կսկսվի «փողոցային» դիմակայությունը, և «Սերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր և չի կարող հանգիստ գնալ նախագահական ընտրությունների»: «Ժամանակը» բացի Հրանտ Բագրատյանից հարցեր է ուղղել նաև նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանին և Խոսրով Հարությունյանին` «Նախկին վարչապետները ապագա կառավարության մասին», իսկ «Իրատես դե ֆակտոն», առաջարկելով վարչապետի թեկնածուի երեք տարբերակ, վստահեցնում է` «… այլ տարբերակ չկա ու չի կարող լինել, դաշտը, փաստորեն, ամբողջովին ծածկված է»:
Մամուլը քննարկում է բյուջեի կատարողականի և սպառողական գների եռամսյակի ցուցանիշները. «Խնայողական ռեժիմ», «Նվազում` մինչը մայիսի 6-ը» («Երկիր»), «Գնաճը շարունակում է մեղմանալ» («Հայոց աշխարհ»): Էկոնոմիկայի նախարարը «Գոլոս Արմենիին» պատմում է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում բնակչության զբաղվածությունն ապահովելու համար, հանրային կառավարման մասնագետը «Ազգում» կարծիք է հայտնում, որ մեր ունեցածն այսօր «ասիական խոր գավառականությամբ աչքի ընկնող, բոլոր գործարքներից «փայ մտնող», «շնից մազ պոկող», ժամանակին «ջոկող ու փախցնող» հանրությունն է ու հասարակությունը»` «Կառավարության սոցիալական փաթեթն ու Նորին գերազանցություն «ատկատը», «Արմինֆոյի» լրագրողը «Դելովոյ էքսպրեսում» համահայկական բանկը բնութագրում է իբրև «համահայկական հիասթափություն»:
Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլի առանձնահատկություններն են նշում ԲՀԿ առաջնորդը («Առավոտ») և նախընտրական շտաբի պետը («ՀԺ»), ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը («Իրավունք-հետաքննություն»):
Եթե Մաշտոցի պուրակի հարցի լուծումը «Ժամանակին», «Ժողովուրդին», «ՀԺ»-ին դրդել է տարատեսակ մեկնաբանությունների, ապա «Հրապարակն» առաջարկում է «ողջունել կատարվածը, այլ ոչ թե նսեմացնել ու դրա մեջ միայն վատ բան տեսնել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ