Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 մայիսի 2012

«Հընթացս քարոզարշավի» ելևէջները

«Հայոց աշխարհը» նախընտրական գործընթացների` տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա ազդեցության վերաբերյալ վերլուծականում նշել է, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը եղել է «անհամեմատ բարձր», բացասական ճնշումներ տնտեսական ու ֆինանսական հատվածի վրա «գոնե այս փուլում… նկատելի չէ», «բյուջեն գրեթե չի ունեցել դեֆիցիտ»: «Օրակարգը» տեղեկացրել է, որ «բյուջեի հարկային մուտքերում մեծացել է ուղղակի հարկերի մասնաբաժինը», հատկանշական համարել, որ «պետբյուջեի հարկային մուտքերի մոտ 2%-ը բաժին է ընկնում բանկային համակարգին», նաև, մի այլ հրապարակման մեջ («Փողը փոխում է կառուցվածքը»), նկատել, որ ըստ ԿԲ-ի վիճակագրական տվյալների և պատկերավոր ասած` առաջին եռամսյակում «ավանդները նախընտրել են դրամը, վարկերը` դոլարը»:
«168 ժամում» անդրադառնալով Վարդան Օսկանյանի` կառավարության տնտեսական քաղաքականության քննադատությանը և դիտարկմանը, թե իբր «ճգնաժամի ժամանակ չի խթանվել տնտեսությունը», ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ նախկին արտգործնախարարի «հայտարարությունները հիմնված են անհատական զգացողությունների և տպավորությունների վրա»: «Երկիրի» հետ զրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանը քննության է առել այն հարցը, թե ընտրություններից հետո արդյո՞ք կլինեն թանկացումներ: Մի այլ հրապարակման մեջ թերթը շարունակել է հետամտել Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները` «Գլուխ գովալու բան չէ»: «Հայկական ժամանակը» գրել է, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմոցների կառուցման ծրագրի նախագիծը` այն «նրբորեն աղերսելով» Նաիրիտի թեմային. «Նաիրիտը էլ չի՞ աշխատելու»: «168 ժամում» տնտեսագիտական գիտ. թեկնածու Սերգեյ Նազինյանը հայտարարել է, թե «Հայաստանի հողերի 80 տոկոսն անապատացման վտանգի տակ են». մի այլ հրապարակման մեջ թերթը տնտեսական շաբաթը «և իրադարձություններով, և տեղեկատվությամբ» որակել է «տարօրինակորեն հագեցած» ու փորձել այն լավագույնս «մարմնավորել» («Տարբերիր, եթե կարող ես»):
«Գոլոս Արմենիին» անդրադարձել է Հայաստանում ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծման ուղղությամբ ընթացող գործընթացներին, «Օրակարգը» («Ինչո′ւ չհավատալ հե′նց ՀՀԿ-ին») և «Առավոտը» («ԲՀԿ ղեկավարն առաջարկում է վերացնել մենաշնորհները») իրենց ինքնատիպ խորագրերով` նախընտրական փուլի ավարտական գործընթացներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ