Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 4 մայիսի 2012

Բացահայտ և սքողված մեսիջներ

Մամուլը հիմնականում այսպես է գնահատում ՀՀ երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցը. «Քոչարյանը չկարողացավ լռել» («Ժամանակ»), «Երկար սպասված հարցազրույց» («Հրապարակ»), «Քոչարյանի մեսիջը» («Օրակարգ»), «Տխուր հարցազրույց» («Ժողովուրդ»), «Ընտրիր` թե կարող ես» («168 ժամ»): Ըստ «Առավոտի» վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով հարցազրույցը, համաձայնել է նախկին նախագահների այն կարծիքին, թե «մեզ անհրաժեշտ են փոփոխություններ»: Վարչապետի խոսքով, դրանք իրականացնելու փորձն ու կարողություններն ունի իրենց այն թիմը, որ «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը»: Նախընտրական քարոզարշավը «Իրավունքում» գնահատում է նաև ՀՀԿ շտաբի պետը. «ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը»: ՍԻՄ կուսակցության նախագահն էլ նույն թերթում վկայում է, որ «սկսած 1990թ.-ից մինչև այսօր ընդդիմությունը կարող էր երազել այսպիսի ազատություն և հնարավորություններ» («Մեր ժողովրդին պետք են կայունություն ու զարգացում և ոչ թե ցնցումներ և արկածախնդրություն»): ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքից, սակայն, «Ժամանակը» եզրակացնում է, որ այս ուժերը ձգտում են ստեղծել «Իրական կոալիցիա»` առանց Հանրապետականի և ՕԵԿ-ի»:
Իսկ վաղը թերթերը կարող են լույս տեսնել առանց քննադատական դիրքորոշում արտահայտող որևէ նյութի: ԿԸՀ-ն, վկայակոչելով համապատասխան օրենքը, սպառնում է օրինախախտ լրատվամիջոցը տուգանել նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով («Երկիր»): «Շառ ու փորձանքից» հեռու մնալու նպատակով շատ թերթեր լույս կտեսնեն մայիսի 8-ին:
«Երկիրը» խիստ ինքնատիպ է գնահատել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմոցների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին կառավարության հավանությունը` «Ծովից ծով ջերմատուն»: Կառավարության երեկվա նիստին անդրադարձել են նաև «Ազգը» («Կառավարության նիստում և շենքի առաջ») և «Հայաստանի Հանրապետությունը», որ մասնավորապես շեշտել է, որ Նորագավիթի մոտակայքում նախատեսվող ջերմատներում կաշխատի 800-1000 մարդ:
«Օրակարգը» տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների պետբյուջե վճարումները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են 14%-ով («Խոշորները բեռնաթափվել են»): «Հայաստանի զրուցակիցը» նախ տարօրինակ է համարել, որ «չնայած խորհրդարանական առաջիկա ընտրություններին, տնտեսությունը տարօրինակ կերպով կայունորեն զարգանում է», հետո բնական` որ «այդ ցուցանիշները ոգևորել են Էկոնոմիկայի նախարարին», ապա փորձել իր հանգույն պարզաբանել, թե այդ «լավատեսությունը որքանով է արդարացված»: «Օրակարգը» գրել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «հանքարդյունաբերությունը դիրքերը զիջել է սննդամթերքի և խմիչքների արտադրությանը» («Գները խեղդել են մետաղը») և ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքում այն համարել «խնդրահարույց», «Հայոց աշխարհում» երկրահանքաբանական գիտ. դոկտոր Հ. Ավագյանը հայտնել է մտահոգություն, որ Հայաստանում «հանքավայրերը շահագործվել և շահագործվում են շատ ցածր արդյունավետությամբ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փաստել է նաև, որ «բնակարանները շարունակում են էժանանալ», և «Կենտրոնում գրանցվել է գների ռեկորդային անկում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ