Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 5 մայիսի 2012

Լռության ձայնը

Լռության օրը տպագիր մամուլին հնարավորություն է տվել արծարծել երկրի համար տնտեսական նշանակություն ունեցող ոլորտներին և աշխարհաքաղաքական խնդիրներին վերաբերող թեմաներ: Մասնավորապես, «Գոլոս Արմենիին» գրում է Երևանի կառուցապատման անցյալի ու ներկայի, այդ բնագավառում ընդունվող խնդրահարույց որոշումների մասին` «Մոռացված քաղաքաշինություն», անդրադառնում պետություն-գիտություն հարաբերությունների արդի դրսևորումներին` «Պետությանը պետք է օգնեն նրանք, ովքեր չեն ուզում նրա վզին նստել», ՓՄՁ զարգացմանը` «Փոքր բիզնեսը պետք է անհատական հարկեր վճարի»: Այս թեման տեղ է գտել նաև «Ժամանակում»` «ՓՄՁ-ն զարգացնելու համար հարկավոր կլինի 5-6 մլրդ դոլար»:
Ըստ «Առավոտի», հանրությանն արդեն հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը «պատրաստվում է ցնցել նաև հանրապետությունը», և արդեն իսկ ցնցում է` «ահավոր բարկացած լինելով աուդիտորական խմբերի վրա». «Վարչապետի մենաշնորհն էլ աուդիտորական կազմակերպություննե՞րն են: Իրենք թելադրում են խաղի կանոնները, ստիպում գործարարներին ենթարկվել այդ խաղի կանոններին»:
Վերլուծելով առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, «Հայոց աշխարհն» արձանագրում է, որ «նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել են վճարները»: «Ժողովուրդը» վերլուծել է ՀՀ ԱՎԾ մեկ այլ զեկույց` «ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2012թ. հունվար-մարտ ամիսներին». տպավորությունն առավել քան հոռետեսական է` «…բոլոր ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայաստանը գնում է դեպի կործանում»: Մի՞թե բոլոր…
Երկրի աշխարհաքաղաքական վիճակն էլ առանձնապես մխիթարական չէ: «Գոլոս Արմենիի» «կլոր սեղանի» մասնակիցներն առաջարկում են «հստակ որոշարկել ազգային գաղափարի աշխարհաքաղաքական, տնտեսական, մշակութային և բարոյական ուրվագծերը»` «Պետությունը պետք է փարոս դառնա ամեն մի հայի համար»: Արամ Կարապետյանի կարծիքով երկրի արտաքին սպառնալիքների ճնշմամբ «Հայաստանի վիճակը կարող է դառնալ «գերբեռնված» («Առավոտ»): Աշխարհաքաղաքական իր հերթական մտորումները «Հայոց աշխարհի» ընթերցողին է փոխանցում Արտ. Գեղամյանը` «Եվրասիական միության կազմավորման գաղափարի այլընտրանքը ինքնիշխանության կորուստն է»:
Տպագիր լրատվամիջոցները լուսաբանել են Հանրապետության հրապարակի երեկվա արտակարգ պատահարը` «Սև ուրբաթ» («Ժամանակ»), «Երկնքից կրակ էր թափվում», «Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ պայթեցին փուչիկները» («Ժողովուրդ»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ