Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 մայիսի 2012

Լավատեղյակ աղբյուրների խաչմերուկում…

Հաղթանակների օրվա տպագիր մամուլը հիրավի կարող է բավարարել անգամ ամենաընթերցածարավի հետաքրքրասիրությունը: Ըստ «Հայկական ժամանակի» «լավատեղյակ աղբյուրների» ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «ակտիվ քննարկումներ են ընթանում կոալիցիա կազմելու շուրջ»: Ըստ «ճաշակի յուրյանց» թեմային անդրադարձել են նաև «Օրակարգը» («Ծառուկյանը երկընտրանքի առաջ»), «Ժողովուրդը» («Կոալիցիայի կազմավորումը քիչ հավանական է») և «Իրավունքը» («Քոչարյանը դժգոհ է Օսկանյանից»), որի «քաջատեղյակ աղբյուրը» հակված է «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային» օսկանյանական տեսակետը համարել «հնարավոր կոալիցիան չեզոքացնելու փորձ»:
«Տեր-Պետրոսյանը մանդատը հանձնեց Բագրատյանին». նշել է «Առավոտը» ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքին անդրադարձում: «Ժամանակը» հավելել է, թե իր այդ քայլով ՀԱԿ առաջնորդը «Բագրատյանին ուղարկեց կառավարություն» ըստ սահմանված կարգի, որը ԱԺ խմբակցությունների ղեկավարներին «իրավունք է վերապահում մասնակցել կառավարության նիստերին»:
«Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե «ինչպիսին կլինի նոր կառավարությունը» («Կառավարությանը հաշված օրեր է մնացել»), «Հայացքը»` ըստ իր «ունեցած հավաստի տվյալների» ներկայացրել տարբեր պաշտոնների հավանական թեկնածուներին: Թեման չի շրջանցել նաև «Հրապարակը» («Պաշտոնասպասում 2012»):
«Երկիրը», վկայակոչելով խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշները, գրել է. «ավելացել են անուղղակի հարկերը», նաև հավելել, որ «փաստորեն ընդամենը մի քանի հարյուր հարկ վճարողներ» իրականացնում են «մեր արտաքին ապրանքաշրջանառության 2/3-ը»: «Առավոտը» անդրադարձել է փոքր ու միջին ձեռնարկատիրության հիմնախնդիրներին, ներկայացնելով կրպակատեր Սուսաննա Մարտիրոսյանի մտահոգություններն ու դժգոհությունը: «Օրակարգը» հայտարարել է, թե այս տարվա 1-ին եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտում հասույթների 4% աճից պետբյուջեն չի շահել («Բյուջեն` մրցակցության զոհ»): Մի այլ հրապարակման մեջ թերթը, անդրադառնալով ԿԲ-ի` վերաֆինանսավորման տոկոսադրույքը «կրկին ամփոփոխ» պահելու քաղաքականությանը, գրել է «Կենտրոնական բանկը սպասում է»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ