Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 մայիսի 2012

Հետընտրական բազմակարծություն

Օրվա մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում ինչպես անցած ընտրությունների, այնպես էլ առաջիկա ներքաղաքական զարգացումների շուրջ: «Առավոտը», հիշատակելով լրագրողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հանդիպման մանրամասները, տեսակետ է հայտնել, որ «ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմելու»: «Ժամանակին» առավելապես հետաքրքրել է ԲՀԿ-ի «հետընտրական» դիրքորոշումը` «Ընդդիմությո՞ւն, թե՞ կոալիցիա ՀՀԿ հետ. որտե՞ղ կլինի Բարգավաճ Հայաստանը» և «Ոչ մի «թիզ» կոալիցիա ՀՀԿ-ին»: «168 ժամը» փորձել է պարզել, թե «որքան գումար են ծախսել քաղաքական ուժերն ու թեկնածուները խորհրդարանական ընտրությունների վրա» («Աննախադեպ» ընտրության գինը») և… ի վերջո հանգել տխուր եզրահանգման «Լավատեսական ողբերգություն» հրապարակման մեջ` «…առավել իրատեսական կարելի է համարել գնաճի սպասումը»: Թեմային «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձել է նաև նախկին վարչապետ և ներկայիս խորհրդարանական Հրանտ Բագրատյանը` հիրավի շատ «խորհրդանշական» հայտարարությամբ` «Կեղծ ընտրությունները լավ կառավարության ձևավորում չեն խոստանում»: «168 ժամը» «շարունակվող պոպուլիզմ» է որակել «սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի սուբսիդավորման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին» կառավարության այսօրվա նիստում սպասվող որոշումը:
Մայիսի 9-ի եռատոնին նվիրված շքահանդեսից հետո լրագրողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպմանն անդրադարձել են «Ժողովուրդը», «Ժամանակը», «168 ժամը». «Հրապարակը», նկատի ունենալով խորհրդարանի ընտրության ավարտը, գրել է` «Իշխանությունը քառատոն էր նշում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ