Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 մայիսի 2012

Գուշակությունը որպես քաղաքական գործոն

Լրատվամիջոցները փորձում են տալ երկու «տանջալից» հարցերի պատասխանը` կկազմավորվի՞ արդյոք նոր կոալիցիա, կփոխվի՞ արդյոք վարչապետը: Սամվել Նիկոյանը «Իրատես դե ֆակտոյին» հորդորում է` «Չզբաղվենք գուշակությամբ, ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա»: «ՀԺ»-ին նույն խորհուրդն է տալիս Գալուստ Սահակյանը` «Կդառնա՞ բարգավաճը ՕԵԿ»: Խոսրով Հարությունյանի արձագանքը ավելի առարկայական է` «Կոալիցիան ֆուտբոլի թիմ չի, բայց գնդակը ԲՀԿ դաշտում է»: Վերը նշված հարցերի պատասխանի փնտրտուքով են լցված «Օրակարգի» («Ով ում է սատարում. նոր կոալիցիա կազմելու հարցն ու ներքաղաքական խնդիրները»), «Ժողովուրդի» («ՀՀԿ-ն կկիսի իշխանության բլիթները»), «Իրավունքի» («Ասք «որձ կովերի» կոալիցիա լինել-չլինելու և ապագա ընտրությունների մասին»), կրկին «Իրատես դե ֆակտոյի» («Ծառուկյանը ջղայնացած է») էջերը: «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում, ավելի պարզորոշ է արտահայտվել «Հայոց աշխարհը»` «ՀԱԿ-ի ներսում խառնակ վիճակ է»:
«Ո՞վ կլինի վարչապետը» («Ժամանակ») հարցին պատասխանելու խնդրում «ՀՀԿ-ն երկընտրանքի առջև է» հայտնվել («Երկիր»), իսկ «Հրապարակը» ենթադրում է, որ «ԲՀԿ-ն կարող է պահանջել վարչապետի պաշտոնը»: «Իրավունքը» հիշում է, որ մի ժամանակ շրջանառվում էր Տիգրան Սարգսյանին ԱԺ նախագահի պաշտոնն առաջարկելու վարկածը: Կան նաև այլ տարբերակներ («Հայացք», «Հրապարակ», «Իրատես դե ֆակտո»), որոնց համաձայն վարչապետը պաշտոնավարելու է առնվազն մինչև ՀՀ նախագահի ընտրությունը:
Անդրադառնալով կառավարության երեկվա նիստի մանրամասներին, «Օրակարգը» տեղեկացրել է, որ «կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի սակագինը 25%-ի չափով («Գազ անապահովության դիմաց»): Թեմային արձագանքել են նաև «Հայոց աշխարհը» («Անապահովները ևս մեկ տարի էժան գազ կստանան»), «Հայացքը» («Որպեսզի մինչև նախագահական ընտրությունները սոցիալական բունտ չլինի») և «Երկիրը» («Վաստակած» հոգնություն»), որը, ի դեպ, չի զլացել առանձնահատուկ կերպով նշել, թե իբր «նիստն սկսվել ու ավարտվել է մի տեսակ ծույլ ու անհավես»: «Ազգի» տեղեկացմամբ Գյումրիի «Տեխնոպարկի շենքի շինաշխատանքները սկսվել են», «Հայոց աշխարհը», որը վերահիշեցրել է, որ «վեց ամսից Հայաստանում կսկսի գործել ազատ տնտեսական գոտին» և փորձել մեկնաբանել, թե ինչ կտա այն տնտեսությանը, նաև նշել է, որ «ակտիվություն է նկատվում նաև Գյումրու տեխնոպարկում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքներում»: Ըստ «Հայկական ժամանակի» «Հայաստանն ապրում է վիրտուալ ցուցանիշների տիրույթում», «չկա մի ցուցանիշ, որ կասկածների տեղիք չտա», և «սեփական նախասիրությամբ» թվարկել դրանք. «ընտրողների թիվ, արտագաղթի թիվ», տնտեսական աճի ցուցանիշ և այլն: «Ժամանակը» փոխանցել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի տեսակետը խոշոր հարկատուների` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին և մտահոգությունը, որ «այսօր անուղղակի հարկերը կազմում են հարկային ողջ եկամուտների մոտ 60-65%-ը, որը բնորոշ է հետամնաց… պետություններին»:
«Օրակարգը» գրել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումների արդյունքների համաձայն «բացահայտված խնդիրները վերահսկվող մարմինների անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանք են», «պետական գերատեսչությունները նախընտրել են ուռճացնել ծախսերը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ