Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 մայիսի 2012

Հետընտրական թվաբանություն

«168 ժամը» տեսնում է հետընտրական գնաճի նախանշանները, այդ թվում «ավելի լուրջ, ավելի պաշտոնական ցուցանիշը` դրամի «սրընթաց արժեզրկումը»: «ՀԺ»-ն դրան գումարում է այլ հիմնախնդիրներ` «Ինչո՞ւ է աճում արտագաղթը, ինչո՞ւ են ավելի քիչ երեխաներ ծնվում, ինչո՞ւ են նվազում անշարժ գույքի գները», «Երկիրը» տրտնջում է` «Այս երկրում միայն պարտքերն են աճում»: «Հայոց աշխարհն» իր հերթին հավաստում է, որ «հիպոթեկի շուկան շարունակում է պասիվ մնալ»: Այս թերթը նաև նշում է այն հիմնական խնդիրները, որոնց լուծմանը «արագորեն պետք է ձեռնամուխ լինի հաջորդ կառավարությունը»` զբաղվածության ցուցանիշի էական բարելավում և իբրև հետևանք` արտագաղթի աստիճանական մարմանը նպատակաուղղված քաղաքականություն, մրցակցային հավասար դաշտի ապահովում, արդյունաբերական, ներդրումային կոնկրետ ծրագրերի խթանում:
Պատգամավորի մանդատից հրաժարվելու Արամ Սարգսյանի որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Այդ իրողությանն արձագանքել են գրեթե բոլոր թերթերը` «Ո՞ւր է գնում «Հանրապետությունը» («ՀԺ»), «Խորհրդանշական թվեր» («168 ժամ»): «Ժողովուրդը» («Հայ ազգային կոնգրեսը փլուզվում է») և «Երկիրը» («ՀԱԿ-ը կազմաքանդվում է», «Ընդդիմության վերափոխո՞ւմ, թե փոշիացում») չեն բացառում, որ Արամ Սարգսյանի օրինակին կարող է հետևել նաև Ստեփան Դեմիրճյանը:
Լրատվամիջոցների համար հրատապ է ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի լինել-չլինելու հարցը: «ԲՀԿ-ն կերկատվի՞» հարցնում է «Ժամանակը»` ակնարկելով, որ «այսպես կոչված «Օսկանյանի թևը» որդեգրել է առավել ընդդիմադիր կեցվածք: Սակայն ԲՀԿ-ն` «փողի աստվածության, ոսկե ցլիկի շուրջ համախմբված այդ զանգվածը» որպես ընդդիմություն դժվարանում է պատկերացնել Կարապետ Ռուբինյանը («Ժամանակ»): «Ժողովուրդի» տեղեկացմամբ ԲՀԿ առաջնորդը երեկ կուսակտիվի հավաք է հրավիրել և հայտարարել, որ «բոլոր այն ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, ԱԺ պատգամավորի մանդատ չեն ստանա»` «ԲՀԿ-ից «քցվածները»: «Կենտրոն» հեռուստաընկերությունը 1մլն դրամ տուգանելու ՀՌԱՀ որոշումը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը գնահատել է իբրև «Կենտրոնն» արտոնագրից զրկելու գործընթաց»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ