Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 մայիսի 2012

Ամենահաճախ օգտագործվող բառը

Այն, անկասկած, «կոալիցիան» է, որը օրական տասնյակ ու հարյուրավոր անգամ հիշատակում են մեր լրատվամիջոցները: Մայիսի 15-ն էլ բացառություն չէ. «Հայկական ժողովրդավարության» առանձնահատկությունները», «Պահանջվում են «կինոլոգներ» («168 ժամ»), «Կոալիցիայի մասին պայմանավորվածությունը կայացել է», «Վիշապի ընտրությանը նախորդած ընտրություններ, որոնք գոհացրին բոլորին», «Երբ թարմ միտքը ռեմոնտի կարիք է զգում» («Հրապարակ»), «Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել» («ՀԺ»), «Ինչպես կիսել պաշտոնները` առանց պատասխանատվության» («Ժողովուրդ»), «Կոալիցիան մեռավ, կեցցե′ կոալիցիան» («Իրատես դե ֆակտո»): Չնայած ԲՀԿ-ն «չի ցանկանում աշխատել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ», սակայն նախագահը «հակված է «պահելու» Տիգրան Սարգսյանին» («Ժողովուրդ»), քանի որ նա գիտե «այն գաղտնաբառը, որը շշնջալով օտարերկրյա բանակցողների ականջին, կարողանում է Հայաստան բերել միլիարդանոց վարկեր և դրամաշնորհներ» («Հրապարակ»): Ի դեպ, ըստ «Հայացքի», «վարչապետը մտադիր է ՀՀ նախագահին ներկայացնել կառուցվածքային մի քանի փոփոխություն», մասնավորապես` առանձնացնել մաքսայինն ու հարկայինը: «Երկիրը» հաշվում-հաշվարկում է նախընտրական ծախսերը, շեշտում տրանսֆերտների աճը` չմոռանալով մատնանշել նաև «սպասվող գնաճը», որի զսպմանը կասկածանքով է վերաբերվում: «Օրակարգը» գրել է, թե «ներքին պարտքի սպասարկման և պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար կառավարությունը շարունակում է ներքին շուկայից «թանկ» միջոցներ ներգրավել պարտատոմսերի թողարկման ճանապարհով», նաև հավելել, թե արդյունքում պետական պարտատոմսերի շուկայում «ստեղծվել է մի իրավիճակ, երբ ֆիննախը կարծես կորցնում է վերահսկողությունը»: Ըստ թերթի մի այլ հրապարակման
Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Reuters» գործակալության հետ զրույցում նշել է, որ «Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար շատ բան է հարկավոր անել», խորհուրդ տվել «գործարարների նկատմամբ վերաբերմունքը փոխել», նաև բարելավել «ներդրումային միջավայրը, որպեսզի կարողանա նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից»: «Դելովոյ Էքսպրեսը» փոխանցել է առաջիկա ծրագրերի մասին «Հայաստանի էլեկտրացանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի դիտարկումները և հավաստիացումը, որ նախատեսվում է համակարգում իրականացնել ավելի քան 100 մլրդ դրամի ներդրում:
«Օրակարգը» հայտնել է մտահոգություն, որ անցած շաբաթ, դրամի արժեզրկման պայմաններում, աճել է թե′ դոլարի, և թե′ եվրոյի պահանջարկը, և «ազգային արժույթը կարծես դուրս է եկել ԿԲ-ի վերահսկողությունից» («Հետընտրական թուլացում»): «Հայոց աշխարհը» անհանգստացել է, որ «արժութային շուկան անհանգիստ է», և «դոլարը մոտենում է 400-ին», «Հայկական ժամանակը» ՀՀ ֆոնդային բորսայում դոլարի գնի բարձրացման իրողությանն իր անդրադարձը խորագրել է «Հայաստանը լողում է»:
«Հայացքը» անդրադարձել է վթարային վիճակում գտնվող շենքի բնակիչների դժգոհությանը և «պատկան մարմինների խոստումներին». «Լույսը բացվում ա, ասում ենք` էսօր էլ սաղ մնացինք, փառք Աստծո»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ