Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 մայիսի 2012

Հետընտրական հարցերի հմայքը

Օրվա մամուլը շարունակել է հետընտրական հարցադրումների ու դրանց պատասխանների հրապարակային որոնումը: «Հրապարակի» փոխանցմամբ «թեժ քննարկումներ են ընթանում ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորացուների շուրջ»` նաև «խորհրդարան մտնող կանանց հերթականության առումով» («Արգամիչի հովանավորյալը չի՞ անցնի»): «Հայացքին» առավելապես հետաքրքրել է գործադիր մարմնում նոր նշանակումների վերաբերյալ «շրջանառվող լուրերը» («Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի նախարա՞ր», «Սյունիքի մարզպետին տեղափոխո՞ւմ են» և այլն):
«Հայկական ժամանակը» գրել է, թե ԲՀԿ անդամները «վերջին օրերին խոր ընդհատակ են անցել» և «խուսափում են շփվել լրագրողների հետ», «Ժամանակի» հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` հայտարարել, որ «ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է»: Նույն «Ժամանակը» մի այլ հրապարակման մեջ նշել է, թե «ներքաղաքական զարգացումներն արդեն ակնհայտորեն մտել են նախագահական ընտրության տրամաբանության շրջանակ»: «Օրակարգը» վկայակոչելով, որ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանին խոստացված 400 մլն դոլար վարկի տրամադրման հարցը Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների նիստի օրակարգում ներառված չէ, եզրակացրել է` «Հակաճգնաժամային փողերն այս անգամ էլ Հայաստանի կողքով կանցնեն» («Նաիրիտյան հանգույց»): «Իրավունք հետաքննության» հետ զրույցում ՀՀԿ-ական խորհրդարանական Գագիկ Մինասյանը անդրադարձել է տնտեսության ոլորտի հիմնական խնդիրներին («Տնտեսական քաղաքականությունն էլ է կախված կոալիցիայի լինել-չլինելուց»): «Հայոց աշխարհը» հայտարարել է, որ չնայած «ֆինանսական շուկայում թուլանում է ազգային արժույթը», այդուհանդերձ «տրանսֆերտներն ավելանում են, թեև ոչ բոլոր երկրներից», «Երկիրը»` արձագանքել ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման նվազման իրողությանը («Ինչո՞ւ է նվազել ներմուծումը») և թե ինչու է, ըստ հրապարակման. «Հայաստանը` հնամաշ ավտոմեքենաների գերեզմանոց»: «Հայկական ժամանակը» գրել է, թե «Հայաստանում տնտեսության խոշորացումը շարունակվում է աննկարագրելի տեմպերով» և «խոշորը խժռում է մանրին»:
«Ազգը» վերահրատարակել է Գարեգին Նժդեհի «Մեր մամուլը» հոդվածը` թերևս մշտապես արդիական իր բնաբանով. «Թերթեր ունենք, որոնք ավելի օգտակար պիտ լինեին հայ ժողովրդին, եթե բնավ լույս չտեսնեին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ