Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 մայիսի 2012

Լավատեղյակ և հավաստի աղբյուրների արձագանքը

«Ժողովուրդը», վկայակոչելով իր «լավատեղյակ աղբյուրների» հաղորդումը, ներկայացրել է ՀՀ նախագահի նստավայրում երեկ անցկացված նիստից մանրամասներ, ի մասնավորի շեշտելով, որ «անկախ նրանից` կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետ մնալու է Տիգրան Սարգսյանը»:
«168 ժամի» տեղեկությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու նպատակով, ՀՀ նախագահին ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Վ. Օսկանյանի թեկնածությունը («Օսկանյանը` ԱԺ նախագա՞հ»): Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու է «ԱԺ-ում կուսակցության խմբակցության պատգամավորների ցուցակը, կառավարության կազմի հնարավոր փոփոխությունները», ի մասնավորի նշելով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «ամենայն հավանականությամբ կշարունակի պաշտոնավարել» («Մանդատներս ո՞ւմ նվիրեմ»): «Հայկական ժամանակը» հետընտրական գործընթացների շուրջ զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ («Իշխող բուրգը պետք է վերացնել»): Ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակված վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա» հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացրել է «Օրակարգը» և նշել, որ վարչապետը «ԱՊՀ-ն չի հակադրում Եվրամիությանը»: Հոդվածին ըստ «ճաշակի յուրյանց» արձագանքել են «Ժամանակը» («Տիգրան Սարգսյանի «ռոմանտիկ» հաղթանակը») և «168 ժամը» («Եվրոպական անուրջներ»), որը մի այլ հրապարակման մեջ էլ («Վերադարձնելու ժամանակը») գրել է, թե «տնտեսական ամենալուրջ սպասումը շարունակում են մնալ գնաճն ու դրամի արժեզրկումը», «տարադրամի փոխարժեքն առավելագույնս մոտեցել է 400 դրամի հոգեբանական սահմանագծին»:
«Երկիրը» հարցրել է` «Մինչև ուր կհասնի դրամի արժեզրկումը», «Հայկական ժամանակը», փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության «սեփական վերծանմամբ», փորձել հիմնավորել, թե իբր «գործող կառավարությունը մասնագիտացել է բիզնեսի խոշորացման գործում», մանավանդ երբ «մանրը ոչնչանում է»: «Հայկական ուրանը չեն ասոցացնում» և «Եվրոպան դեմ է ՀԱԷԿ-ի արդիականացմանը», գրել է «Օրակարգը» և, մի այլ հրապարակման մեջ, հավելել, որ Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվել են Հայաստանի տնտեսության խնդիրները` թույլ դիվերսիֆիկացիա, ցածր մրցունակություն և այլն:
«Ժողովուրդը» վկայակոչել է իր «լավատեղյակ աղբյուրների փոխանցումը», թե իբր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառվում է և «վերածվելու է էլիտար հյուրանոցային համալիրի», «Առավոտը» հավելել է, թե «Հայաստանի սահմանին մաքսավորները հայրենադարձներին առանց սեփական իրերի են ներս թողում» («Արի տուն» ծրագիրը խափանում են մաքսակետում»), «Երկիրը»` ներկայացրել Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի մտահոգությունը խմելու ջրի կորուստների վերաբերյալ:
«Օրակարգը» գրել է, որ այսօր կառավարության քննարկմանը ներկայացվող «ԿԲ 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի» վերաբերյալ եզրակացություններում «Ֆինանսների նախարարությունը ավելի հոռետես է, քան ԿԲ-ն» («Ֆիննախը ԿԲ-ին վնաս չէ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ