Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 մայիսի 2012

«Համբերանքի չիբուխը»

Ըստ երևույթին լրատվամիջոցներն այսօր էլ պետք է համբերեն և հերթական անգամ ապավինեն իրենց երևակայությանը, թե ինչն ինչոց է լինելու: Այդպես էլ վարվել են. «ՀՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել» («Առավոտ»), «Ոչինչ հայտնի չէ, ոչինչ որոշված չէ» («Հրապարակ»), «Ծառուկյանը համառո՞ւմ է» («ՀԺ»), «Ինչ գիտեն Սարգսյանն ու Ծառուկյանը» («Ժամանակ»), «Որոշեցին որոշել հետո» («Ժողովուրդ»): Ըստ «Հրապարակի», ՀՀԿ շտաբի պետը կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստին չէր մասնակցում ոչ թե հիվանդության պատճառով, այլ որովհետև գիտեր` «նիստում ոչ մի էական բան չի լինելու»:
Կառավարության նիստը ևս սովորականից «ճոխ» է լուսաբանվել: Հատկապես մեծ արձագանք է ստացել վարչապետի խոսքը` ուղղված կառավարության և կենտրոնական բանկի գործունեության քննադատներին. «Ըստ վարչապետի` Հայաստանի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է» («Ազգ»), «Մի քաղաքականացրեք բանավեճը» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ընդդիմախոսները բարկացրել են վարչապետին» («Հայացք»), «Վարչապետին միայն «Մուդիսն» է հասկանում» («Հրապարակ»), «Մի′ կողոպտեք» («Երկիր»), «Հելլոոո, «Moody`s» («ՀԺ»): Տպագիր մամուլում տեղ են գտել նաև Հրանտ Բագրատյանի («Կայուն հետամնաց»- «Ժողովուրդ») և Վարդան Օսկանյանի («Քննադատության քննադատության քննադատություն»- «Օրակարգ») արձագանքները. հավանաբար այս գործիչները իրենց վրա են վերցրել վարչապետի թափանցիկ ակնարկը տրված գնահատականների անգրագիտության վերաբերյալ: Քննարկված մյուս հարցերից թերթերը ուշադրություն են դարձրել կուտակային համակարգի ներդրման` «Գործադիրը հաստացնում է թոշակները» («Օրակարգ»), «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի հիմնանորոգման («ՀԺ») և այլ խնդիրների: Շարունակում է հրատապ մնալ դրամի արժեզրկման փաստը` «Եվրոն և ռուբլին արժեզրկվում են, դոլարը` արժևորվում» («Հայոց աշխարհ»), «Եվրոպան քաշում է իր հետևից» («Դելովոյ էքսպրես»): Այս թերթը ռուսական «Վեդոմոստիից» արտատպել է վարչապետի «Հայաստանի հայացքն ուղղված է Եվրոպային» հրապարակումը: Վարդան Այվազյանն էլ, պատասխանելով «ԴԷ»-ի հարցերին, նշում է. «Ավելի լավ է վերահսկողությունը կենտրոնացնել 3 հազար այն գործարարների վրա, ովքեր ապահովում են բյուջեի եկամտի 90 տոկոսը»:
Արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորությունն է քննարկում «Ռեսպուբլիկա Արմենիան»` «Փողի պաշարի հզոր հոսքը սարերի հետևում չէ, պետք է այսօր աշխատել, որպեսզի վաղը այն իրականանա»: Իսկ ահա «ֆեյսբուքահայության» որոշ ներկայացուցիչներ Հայաստանի տնտեսության չարիք համարում են «ՆՄԱՆ բանկային համակարգ ունենալը` գլխից դուրս տոկոսներ, ու բիզնեսի զարգացման ոչ մի տրամաբանություն («Հրապարակ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ