Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 մայիսի 2012

Նապաստակի երգը

Մամուլի բոլոր հրապարակումները շարունակում են պտտվել կոալիցիա-վարչապետ առանցքի շուրջը: Խնդրեմ` Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որպեսզի նպաստի, որ վարչապետ դառնա «Եվրասիական միության ջատագով «մեկը» («Հրապարակ»), ԲՀԿ-ի «վարչապետացուն» դարձյալ ու դարձյալ Հովիկ Աբրահամյանն է, ուստի ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի «ձևավորումը դեռևս չի ստացվում», ինչը հրճվանքով է լցրել ՕԵԿ-ական սրտերը («Ժողովուրդ»), եթե դատենք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի ինքնաբացարկ հայտնած անձանցով, ապա «վարչապետի պաշտոնում վերանշանակվելու է Տիգրան Սարգսյանը, իսկ կաբինետի գերակշիռ մասը կպահպանի պորտֆելները» («Երկիր»), հանուն կոալիցիայի ՀՀԿ-ն պատրաստ է կառավարության «կառուցվածքային (և ոչ միայն) փոփոխությունների» («168 ժամ»): «Ժողովուրդը» նաև այն տպավորությունն է ստացել, որ իբր կառավարության ղեկավարը, «գործադիր մարմնի ամբողջական կազմը», ավելին, Ազգային Ժողովը «անգործության են մատնված»: Եվ երկրի գլխավոր հարցն այսօր ոչ թե ՆԱՏՕ-ի` Արցախի մասին ընդունած փաստաթուղթն է, այլ այն, թե «ով ինչպես պարեց «Փարվանայի» քեֆին»: «Հայացքն» էլ նկատում է, որ քանի դեռ մեր իշխանությունը «հետընտրական քեֆերի մեջ է», Ադրբեջանը կարող է գնել վրացական երկաթուղին` ավելի խստացնելով Հայաստանի շրջափակումը»:
Ս.թ. առաջին եռամսյակում ներմուծված ապրանքների ցանկը «Գոլոս Արմենիին» մղել է երկու` մեկ անմխիթար և մեկ ուրախալի եզրակացության. առաջինն այն է, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ արտասահմանյան սննդամթերք է ներկրում, երկրորդ լավատեսականը, որ թեկուզև դանդաղորեն, բայց երկրում տեղի է ունենում տնտեսության նորացում: Այս թերթը ակնհայտորեն դրական է համարում նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի դադարեցումը` «մեկով պակասել է մեզ վրա ամերիկյան ճնշման գործիքակազմը»:
«Տնտեսությունը ճշգրտել է աճը», գրել է «Օրակարգը», ներկայացնելով այս տարվա առաջին չորս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մանրամասները և ի մասնավորի նշել, որ «շինարարությունը չի աճում»: «Ազգը» նկատել է, որ ապրիլին արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5 տոկոս աճ, ըստ որում` «արդյունաբերության աճն ամենամեծն է», թեև «նվազել են արտահանման ծավալները»: Թեմային անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Տնտեսական ակտիվությունը շարունակվում է»), «Երկիրը», որ ընդհակառակը, ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները պարզապես որակել է «խայտառակ», «168 ժամը» («Ինչպես ընտրությունների արդյունքները») և «Հայկական ժամանակը» («Հավատա, որ աճես»):
«Երկիրը» գրել է, թե Արմավիրի մարզի հողօգտագործողներին մտահոգում է այս տարվա ցորենի բերքատվությունը, քանի որ «կառավարության տրամադրած էլիտար ցորենի… սերմացուից աճած հասկերի վրա… կա 5-6 հատիկ»: «Հացը կթանկանա՞». նկատի ունենալով, որ երեկ միջազգային շուկայում հացահատիկի գների ռեկորդային բարձրացում է գրանցվել, «շտապել է» հարցնել «Հայկական ժամանակը»:
«Հայացքը» քննության է առել տավարաբուծության զարգացման ծրագրով 2012թ. տոհմային երինջների ձեռք բերման պետական նախաձեռնությունը, ներկայացնելով նաև մասնագետի առաջարկը. «հարկավոր է արդյունավետ և երկարաժամկետ օգտագործել նաև սահմանամերձ ու հեռագնա արոտավայրերը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը Սյունիքի մարզի Ամենափրկիչ եկեղեցին Ագարակ քաղաք տեղափոխելու կառավարության որոշումը որակել է «անհեթեթ» և գրել, թե «սա առաջին դեպքը չէ, երբ հանուն հանքարդյունաբերության զարգացման զոհաբերում ենք մեր հիասքանչ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը»:
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ «տևական թանկացումից հետո բենզինը մի փոքր էժանացել է»: Թեմային արձագանքել է նաև «Օրակարգը» («Հակամրցակցային էժանացում»), ըստ որի «բենզինի գինը փոխվել է միանգամից և բոլորի համար` ավանդույթի համաձայն»: «Ժողովուրդը» տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգի դրույթները ներառող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդունված օրենքը իր հանգույն որակել է «ընդդեմ բոլոր վարորդների»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ