Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 մայիսի 2012

Վարագույրը դանդաղ բացվում է…

Եվ բացողը ՀՀԿ մամուլի խոսնակն է. «Թե′ վարչապետը, թե′ ԱԺ նախագահը լինելու են ՀՀԿ-ից, գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել» («Առավոտ»): Միանշանակ է նաև «ՀԺ»-ի տեղեկությունը. «ԱԺ նախագահի հարցը վերջնականապես որոշված է. դա լինելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը»: Մամուլի մնացած կանխատեսումները ժամանակավրեպ են և «զուր հույսեր» շարքից. իբր ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու առավելագույն և նվազագույն ծրագրեր ունի, և այս կուսակցության ղեկավարը վերջին խոսքն ասելու է ամսի 24-ին, իբր նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դեռևս հավակնում է վարչապետի աթոռին («Հրապարակ»): Այս թեմայով տարատեսակ մեկնաբանություններ են անում նաև «Ժամանակը» և «Ժողովուրդը»:
Լրատվամիջոցները սնահավատության հասնող դատողություններ են արել ՀՀԿ գրասենյակում ծագած հրդեհի առնչությամբ («Ժողովուրդ», «Հայացք»): Ֆեյսբուքահայությունն այնքան է ալեկոծվել, որ ԿԳ նախարարը սթափվելու կոչ է արել. «Ձեր չարությունն ու ատելությունն առաջին հերթին վնասում են հենց ձեզ» («Հրապարակ»):
«Ազգի» տեղեկացմամբ կառավարության կայքում տեղադրված «Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդակցությունների ինստիտուտի» իրականացրած հարցումների համաձայն «կյանքից գոհ է հայաստանցիների 10.3 տոկոսը, բավարարված` 59.3 տոկոսը»: «Երկիրը» գրել է, թե հարկային մուտքերն «աճում են, սակայն առայժմ շատ դանդաղ», և «դանդաղումն ավելի զգալի է եղել հենց ապրիլին»: «Օրակարգը» հավելել է, թե «հավելյալ գումարները չեն հավաքվում», «տնտեսական ակտիվության ավելացումը չի նպաստել հարկահավաքմանը», մտահոգվել, թե «պարտադիր սոցվճարների գծով հավաքագրման նվազումը կարող է լինել ստվերի խորացման արդյունք», նաև, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի ուղերձի սեփական մեկնաբանությունը, ըստ որի վերջինս «պարզորոշ հասկացնում է, որ բարեփոխումները պետք է սկսել հարկայինից և հավասար մրցակցային պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար»: «Մինչև ուր կհասնի դոլարի փոխարժեքը», հարցապնդել է «Իրավունքը». «Ժողովուրդը» անդրադարձել է ԱՎԾ հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն 2012թ. հունվար-մարտ» զեկույցին ու եզրակացրել, թե իբր «չկա մի ոլորտ, որտեղ գրանցված լինի փոքր առաջընթաց»: «Հայկական ժամանակը» շարունակել է «պնդել», թե « մեր տնտեսության վիճակը շատ վատ է», «արդյունաբերության աճի տեմպը գահավիժում է», արտահանումը գրեթե չի աճում, հարկերը չեն հավաքվում, դրամը արժեզրկվում է», մի խոսքով, եթե թերթին հավատանք` «Ճգնաժամն ակնհայտ է»:
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ագրովերամշակման ոլորտի հիմնահարցերին ու անելիքներին, ի մասնավորի տեղեկացնելով նաև, որ «գենետիկորեն ձևափոխված մթերքի ներկրումը կարգելվի»: «Առավոտի» մեկնաբանությամբ վերջին օրերին տեղացած «կարկուտը գյուղացիների «տունը քանդել է», և «գյուղապետերի խոսքերով` ՀՀ կառավարությունն էլ չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել»: «Հայացքը» հայտարարել է, թե Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեի հանրակացարանի վերաբերյալ վարչապետի հանձնարարականը չի կատարվում» («Ոնց կարելի է բնակիչները մեջը շենք սեփականաշնորհել»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ