Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 մայիսի 2012

Հետաքրքիր իրադարձությունների սպասումով

Համենայն դեպս նման իրադարձություններ է գուշակել «Հայկական ժամանակը»` նկատի առնելով թերթի վկայությամբ` «իշխանական շատ նեղ շրջանակից» հասած տեղեկությունը ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների երեկվա «երեկոյան» հանդիպման մասին ու հավելելով, թե «հստակեցվել են բոլոր այն դետալները, որոնց շուրջ ձևավորվելու է ապագա կառավարությունը»: Այլ, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցները, սակայն, հակասական տեղեկություններ են հաղորդում ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարների հանդիպման մասին, պնդելով, թե Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:
«Հրապարակը» «ֆեյսբուքի» իր էջում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` գործող կառավարության տնտեսական քաղաքականության քննադատության առիթով (ինչին անդրադարձել է «Օրակարգը» «Տնտեսական քաղաքականությունն ամբողջական վերանայման կարիք ունի» հոդվածում») զրուցել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ («Օսկանյանը և մեծ ութնյակը հաղթեցի՞ն վարչապետ Սարգսյանին»): «Հայկական ժամանակը» մի այլ հրապարակման մեջ էլ նախ փորձել է,ՀՀ ԿԸՀ-ի և ԱՎԾ հրապարակած «խիստ պաշտոնական ցուցանիշների» «ըստ ճաշակի յուրո» համադրումով, «թվաբանորեն ապացուցել», որ «մենք մազոխիստ ժողովուրդ ենք»:
«Օրակարգը» «hետընտրական շաքարախտ» է որակել այն, որ, թերթի վկայությամբ, «միջազգային գների անկման ֆոնին Հայաստանում շաքարավազը թանկացել է»: «168 ժամը», անդրադառնալով երեկ հրապարակած ԿԲ-ի գնաճի հաշվետվությանը, նշել է, թե իբր կանխատեսումները չափից դուրս լավատեսական են, և միայն մի «բայց»` «դոլարի փոխարժեքը» և «դրա թռիչքները վերջին օրերի ընթացքում» «թույլ չի տալիս լիարժեք ներշնչվել… լավատեսությամբ» («Խաբում են «թույլատրելի միջակայքում»): Երկու այլ հրապարակումներում թերթը անդրադարձել է հանքարդյունաբերության հիմնախնդիրներին («Հանքարդյունաբերությունը հասնելու է շատ մեծ ծավալների»), նաև անցած ֆինանսական շաբաթը «ինչ որ իմաստով» որակել «տարօրինակ» և «անհասկանալի», դա «ճգնելով» բացատրել բորսաներում եվրոյի առք ու վաճառքի մեծ ծավալի առկայությամբ ու «եզրակացությամբ», թե իբր «մեր ֆինանսական շուկան ներքաշվել է սպեկուլյացիոն գործընթացների մեջ»:
«Գոլոս Արմենիին» փորձել է «վերծանել» թռչնարտադրության ոլորտի իրեն հայտնի «պարադոքսները», «Հայկական ժամանակը» հայտարարել, թե իբր խորհրդարանի ընտրության «հաջորդ օրն իսկ», ըստ գյուղական համայնքների բնակիչների, «վաճառակետերից անհետացել է «էժան» ազոտական պարարտանյութը»:
«Հայոց աշխարհը» անդրադարձել է երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասներին. «Երևանի փոքր կենտրոնը` կառավարության խոշորացույցի ներքո»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ