Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 25 մայիսի 2012

Հարգալից մրցակցություն

Ըստ մամուլի, այսպես կարելի է բնորոշել ՀՀԿ-ԲՀԿ երեկվա հայտարարությունները. «ՀՀԿ-ն հարգում է ԲՀԿ-ի որոշումը, իսկ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տալիս ինտրիգներ չփնտրել, որովհետև «ամեն ինչ լավ է», «Մրցակցությունը սրվում է» («Առավոտ»), «ՀՀԿ-ն շնորհակալությո՞ւն է հայտնում ԲՀԿ-ին» («Հայացք»), «Արդյո՞ք «ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելը» նշանակում է ընդդիմություն դառնալ» («Իրատես դե ֆակտո»), «ԲՀԿ-ն չգնաց կապիտուլյացիայի» («Օրակարգ»), «Միանձնյա», «Մերօրյա ընդդիմադիրները» («Ժողովուրդ»), «ՀՀԿ-ն դարձյալ ոչինչ չորոշեց» («Հրապարակ»), «Տհաճ անակնկալ` ՀՀԿ-ին», «Նոր խորհրդարանի կազմը» («ՀԺ»): Սակայն «ամենաինքնատիպը» «Երկիրն» է. նշելով, որ ԲՀԿ-ՀՀԿ չկայացած կոալիցիայի պատճառը վարչապետի պաշտոնն է, թերթը հարց է տալիս, թե «ինչո՞ւ քայլ չի անում, այսինքն` հրաժարական չի տալիս վարչապետը»: «Երկիրը» նաև տեղյակ է, որ «ՀՀԿ-ում սպասվում են «լուրջ վերադասավորումներ», ի դեպ, «չի բացառվում, որ ՀՀԿ-ից դուրս կգա նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը»:
Կառավարության երեկվա նիստի օրակարգից «ամենաստվար» արձագանքն ստացել է նոր անձնագրերին վերաբերող հարցը: «Հայացքը» ոչ միայն հավաստում է, որ «կառավարությունը հաստատեց նոր անձնագրերի և նույնականացման քարտերի համարների ձևավորման կարգը», այլև մատնանշում դրանց հետ կապված «վտանգները»: Թեման շարունակում է «Ժողովուրդը»` հարցնելով, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ տարիներ առաջ կիրառության մեջ դնել սոցիալական քարտերը, «եթե դրանք շատ արագ պետք է դեն նետվեն». «Միլիոններ են ծախսել, բայց անիմաստ»: Օրակարգի տարբեր հարցերի են անդրադարձել «ՀՀ»-ն («Քենդլ» հիմնադրամը գիտական խորհուրդ կունենա», «Հայաստանում փոքր և միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված է»), «Հայացքը» («Նորից ձեթով խաբեցին»), «Երկիրը» («Մի քայլ առաջ, երկու քայլ հետ»):
«Իրավունքը» անդրադարձել է «Ֆեյսբուքի» իր էջում Վարդան Օսկանյանի` տնտեսական ճգնաժամերի հաղթահարման վերաբերյալ գնահատականներին և նշել, որ նախկին պաշտոնյան «սկսել է ոչ ավել, ոչ պակաս, տնտեսագիտական քարոզներ ներկայացնել հանրությանը» («Քեյնսի վկա՞ն, թե՞ մեսիջներ դեպի Վաշինգտոն»): «Ժամանակի» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրել է իր տեսակետները տնտեսության վրա ընտրական գործընթացների ազդեցության, արտարժույթի վաճառքի միջոցով շուկայի կայունացման նպատակահարմարության, նաև դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ և համարել «ակնհայտ», որ «Հայաստանը դեռ չի գտել իր տնտեսական քաղաքականության մոդելը»: Ըստ «Հայկական ժամանակի» «Դրամի հալը հալ չէ», «արժեզրկման պատճառները մնում են անհայտ», իսկ ԿԲ-ը «սկզբունքորեն լռություն է պահպանում»: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «սպասվում է գնաճի տեմպի արագացում», հարցրել, թե «որքանով դրան կնպաստի դոլարի թանկացումը», նաև նշել, որ «բազմաթիվ անորոշություններով» հանդերձ «ԿԲ-ն լավատես է» և կարծում է, որ « Հայաստանում գնաճային միջավայրի ընդլայնման ռիսկեր չկան»: Թեմային արձագանքել է նաև «Օրակարգը», ըստ որի, սակայն, «ԿԲ-ը հնարավոր է` փոխի մոտեցումները» և «գնաճի մեղմման քաղաքականությունից անցում կատարի տնտեսական աճի խթանման» գործելակերպի, քանի որ, թերթի կարծիքով, «կառավարությունն իր հարկաբյուջետյաին քաղաքականությամբ չի կարող մեղմել համաշխարհային շուկայից Հայաստանին սպառնացող ռիսկերը»:
«Ազգը» նկատել է, թե «սովորական առևտրային բանկ» է դարձել Համահայկական բանկը և հարցրել` «Ո՞ւր մնաց համահայկական նշանակության ծրագրերի ֆինանսավորումը»: Հարցրել են նաև «Ժամանակը»` «Նաիրիտը պայծառ ապագայի հույսեր կունենա՞» (որին «խորհրդանշորեն» պատասխանել է «Օրակարգը»` «Քիմիական հսկան կարող է անցնել ռուսական «Իտեռա»-ին), և «Դելովոյ էքսպրեսը», որին առավելապես հետաքրքրել է, թե «տնտեսության որ ճյուղերում է մեզ մոտ աճ արձանագրվել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ