Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 26 մայիսի 2012

Նոր որակի սպասումներ

Օրվա մամուլը շարունակել է իր «շահախնդիր» անդրադարձը հետընտրական ժամանակահատվածի ներքաղաքական գործընթացներին: «168 ժամը» գրել է, թե երկարատև բանակցություններից ու լարվածություն պահելուց հետո «իշխանության վերնախավում որոշեցին, որ այս անգամ նպատակահարմար չէ» ԲՀԿ-ի մասնակցությունը կոալիցիային («Խաղն ավարտվե՞ց, թե նոր է սկսվում»): «Ժամանակը» այն տեսակետն է հայտնել, որ ԲՀԿ-ը «չի կարող դառնալ իրական ընդդիմություն» («ԲՀԿ-ն ընդդիմություն չէ»), ուստի «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մոտիվացնում են հանրությանը»: «Հավակնոտ» թեմային արձագանքել են նաև «Հրապարակը» («Եթե ԱՊՊԱ, ապա ինչո՞ւ ԲՀԿ»), որի կարծիքով «ԲՀԿ հայտնի հայտարարությամբ ոչ միայն ներքաղաքական նոր դասավորություն», այլև «պառլամենտի նոր որակ» է առաջացել, «Հայկական ժամանակը», որը իր կողմից ներկայացված երկրի ֆինանսական շուկաների «շարժը» ներկայացնող գծապատկերների միջոցով «որոշել է ճշտել», թե «որքան արդար ու թափանցիկ են եղել անցած խորհրդարանական ընտրությունները» («Աչք ծակող թափանցիկ է»), «Ժողովուրդը» («ԲՀԿ-ն կշահի») և «Երկիրը», որ հրապարակումներից մեկում գրել է` «ԲՀԿ-ն դատապարտված է… չեզոք չլինել», մյուսում փոխանցել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի տեսակետը, ըստ որի ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չկայացավ` ԲՀԿ-ին դեմքը պահպանելու որևէ հնարավորության չտալու պատճառով («Ինչո՞ւ նախագահը չհրաժարվեց Տիգրան Սարգսյանից»), երրորդում հայտարարել, թե «օրենսդիր և գործադիր մարմինների կազմը հայտնի է»:
«Հայոց աշխարհը» ներկայացրել է, թե որոնք կարող են լինել «ազգային արժույթի թուլացման հետևանքները»: Դոլարի փոխարժեքի տատանման իրողությանը անդրադարձել են նաև «168 ժամը» («Թռիչք` բարձրությունից») և «Հրապարակը» («Տեսակետներ դոլար-դրամ պատերազմի շուրջ» և «Տնտեսական շաբաթ կամ դոլարային պատում»):
«Երկիրը» արձագանքել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի երեկվա ասուլիսին, որի ընթացքում վերջինս հայտարարել է, թե իբր «Գյուղնախարարությունը չի տրամադրել գյուղացուն ցորենի այն որակյալ սերմերը, որոնք ներկրվել են Ռուսաստանից» («Ցորենի կասկածելի սերմացուի արդյունքը»): Ասուլիսը ըստ «ճաշակի յուրյանց» լուսաբանել են նաև «168 ժամը» («Լավը պահեցին իրենց») և «Հայացքը» («Հրաչ Բերբերյանը դաս է տալիս»):

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ