Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 29 մայիսի 2012

«Բուռն» իրադարձությունների ակնկալիքով

Ըստ «Հայկական ժամանակի» մայիսի 31-ին տեղի ունենալիք նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքային առաջին օրը կլինի «բավականին բուռն», քանի որ գործող կառավարությունը «վայր է դնելու լիազորությունները», «կընտրվեն ԱԺ նախագահ, 2 փոխնախագահներ և այլն» («Անխոցելի պատգամավորներ, հավատացեք, չկան»): «Կոալիցիայի ու պաշտոնների շուրջ» իր մտքերը «Ժողովուրդը» սկսել է շարադրել նրանով, թե «իշխանական ճամբարում դեռևս անորոշ վիճակ է, վերջնականապես հայտնի չէ, թե առաջիկայում ինչպես են բաշխվելու կառավարական պորտֆելները», ապա, մի այլ հրապարակման մեջ, շարունակել, թե իբր այս օրերին «հայրենի կառավարության անդամների մեծ մասը ճամպրուկային տրամադրության մեջ է»: «Հրապարակը» չի դադարել «խորհրդածել» ՀՀԿ-ԲՀԿ «հետընտրական հարաբերությունների» շուրջ («Շարունակելու ենք գուշակել` կգա՞, չի՞ գա, կգա՞, չի՞ գա»):
«Հայաստանի Հանրապետության» փոխանցմամբ մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիի «Մուշ 2» թաղամաս, ծանոթացել կառուցվող բնակարանների շինաշխատանքների որակին: Այցին արձագանքել է նաև «Ժողովուրդը» («Շրջայց Գյումրիում»), «Հայկական ժամանակը»` շարունակել Գյումրիի քաղաքապետի մեքենայի օգտագործման մանրամասների վերաբերյալ նախորդ համարում սկսած իր պատումը:
«Ժողովուրդը» ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում ՀԱԿ խորհրդարանական Հրանտ Բագրատյանի նկատառումները դրամի արժեզրկման հետևանքների վերաբերյալ` «Դոլարի աճը կբերի գնաճի»: Դրամի փոխարժեքի տատանումների թեման չի շրջանցել «Հայկական ժամանակը» («Հաստ ու բարակ մի գին է»), որը մի այլ հրապարակման մեջ էլ, նկատի առնելով հանրահայտ «Փակ շուկայում» իրականացվող աշխատանքները, հայտարարել է` «Շուկան քանդում են»: «Ժամանակը» գրել է, որ մայրաքաղաքի «լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը» համարվող` «Փակ շուկայից» այսօր «մնացել են միայն մի քանի պատեր» և հարցրել` «ովքե՞ր են պատասխանատուները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ