Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 31 մայիսի 2012

Խորհրդարանի առաջին օրը

«Առավոտը» գրել է, որ «ի հեճուկս հոռետեսական և «անկումային» տրամադրությունների», այսօր իր աշխատանքն սկսող խորհրդարանը «բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի» («Ինչ սպասենք նոր ԱԺ-ից»): Հրապարակը», անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի երեկվա նիստի մանրամասներին, նշել է, թե ՀՀ նախագահն ասել է, որ «ԱԺ նախագահ պետք է ընտրվի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը», «Օրակարգը» փորձել է «ըստ ճաշակի յուրո» մեկնաբանել, թե «Ինչու Հովիկ Աբրահամյանը»: Թեմային արձագանքել են նաև «Ժամանակը»` «Երկու քարի արանքը» և «Հայոց աշխարհը» («Կառավարությունը հրաժարական կտա վերանշանակվելու ակնկալիքով»): «Օրակարգի» փոխանցմամբ այս տարի պետպարտքի ավելացմանը զուգահեռ «աճելու են պարտքի սպասարկման ծախսերը» և, այդուհանդերձ, ֆինանսների նախարարությունում գտնում են, որ «պարտքային բեռը կառավարելի մակարդակում է» և «չի կարող խաթարել երկրի պարտքային կայունությունը»: «Պարտքի» թեմային արձագանքել են նաև «Երկիրը» («2015թ.` 2 տրլն դրամի պարտքի բեռով»), «Գոլոս Արմենիին» («Դոլարի վարքագիծը հիմնավորված է և կանխատեսելի») և «Ժամանակը», որը ի մասնավորի ներկայացրել է ՀԱԿ խորհրդարանական Հրանտ Բագրատյանի գնահատականը, թե «ներկայումս արձանագրվող դրամի զգալի արժեզրկումը 2013-ի համար լրջորեն կբարդացնի պարտքի վճարումը»: «Հայոց աշխարհը» մեկնաբանել է, թե «Ինչու է արժեզրկվում դրամը և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»: «Ես ողջունում եմ դրամի արժեզրկումը», հայտարարել է ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը «168 ժամում». թերթը մի այլ հրապարակման մեջ, վկայակոչելով իր «որոշ տեղեկությունները», գրել է, թե իբր «ռուսական կողմը խիստ դժգոհ է «Հայռուսգազարդի» կառավարումից» և «ցանկանում է վերահսկողությունն ամբողջովին վերցնել իր տնօրինության տակ» («Ռուսները ցանկանում են «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը»): Հայաստան-Եվրամիություն առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի երեկվա նիստի մանրամասներին «Հայաստանի Հանրապետությունը» արձագանքել է «Տնտեսական զարգացման ակտիվացման նոր հեռանկար» հրապարակմամբ, ի մասնավորի նշելով, որ «ՀՀ-ի համար բացվում է ազատ առևտրի հնարավորություն ԵՄ շուկայում»: «Օրակարգը» հավելել է, որ «Հայաստան-ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունը կմեկնարկի հունիսին» Բրյուսելում: «Հայկական ժամանակի» պատկերացմամբ «Հայաստանի անշարժ գույքի շուկան շարունակում է գահավիժել»: «Օրակարգը» հիշեցրել է, որ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային բաղադրիչը կներդրվի 2014թ. հունվարի 1-ից, նաև հավելել, որ «կենսաթոշակային ակտիվների պահառությունը կարող է վստահվել բանկերին»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ