Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 1 հունիսի 2012

Կողմ, դեմ, ձեռնպահ….

«Իրատես դե ֆակտոն» վերջին տարիների Հայաստանի ներքաղաքական պայքարի առաջնային թեմաներից է համարում «վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված «PR արշավը»: «Հակավարչապետական լուրերից» է այն, որ իբր Տիգրան Սարգսյանին հատկապես դեմ են ռուսները: Եվ ահա, թերթի կարծիքով, վարչապետի և Մեդվեդևի Աշգաբադի հանդիպումը վերջնականապես պայթեցրեց նման տեղեկատվության «փուչիկը»: «Վարչապետը լավ խաղացող է, հիմա նրան չեն փոխի», Գյումրու Հ/Կ-ներից մեկի նախագահ Գևորգ Պետրոսյանի և քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքն է փոխանցում «Առավոտը»: «Հրապարակը» («Տիգրան Սարգսյանը կշարունակի աշխատել վարչապետի պաշտոնում»), «Ժողովուրդը» («Հայտնի է միայն, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է լինել վարչապետ») և մի շարք այլ լրատվամիջոցներ նույն միտքն են արտահայտում: «Երկիրը», «ՀԺ»-ն և էլի որոշ թերթեր հաջողությամբ «բաժանում են» կառավարության մյուս պորտֆելները ևս:
«Հրապարակը» փոխանցում է «ոմանց» եզրակացությունը, թե ԱԺ նորընտիր նախագահը «դարձյալ լծվելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ պայքարին»: «Երկիրը» Հովիկ Աբրահամյանին է վերապահում «ԲՀԿ-ի վերահսկելիության, այսինքն` կառուցողականության դաշտում պահելու խնդիրը», իսկ «Ժողովուրդը», հիշեցնելով ԲՀԿ առաջնորդի «լավ է լինելու, դուխներդ չգցեք» խոսքը, այն միանգամայն համահունչ է համարում «խնամիական կապերը քաղաքական կատեգորիայի վերածելու մարտավարությանը»:
Մամուլը գրեթե միահամուռ այն կարծիքին է, որ այս ԱԺ-ի քննարկումներն ավելի աշխույժ են լինելու: Ինքը` Հրանտ Բագրատյանը իր անունից խոստանում է, որ «խորհրդարանում իշխանավորները միշտ կստանան շատ ճիշտ մասնագիտական դիտողություններ, և ոչ միայն տնտեսական հարցերում» («Առավոտ»): Ֆեյսբուքահայության ներկայացուցիչներից մեկը մտավախություն է հայտնում, որ «ՀՀԿ-ն չի կարող այդքան քվորում ապահովել, իսկ դա նշանակում է, որ կառավարության ցանկացած նախաձեռնություն կարող է տապալվել» («Հրապարակ»):
«Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է ազգային տնտեսության կայունացման ու հետագա աշխուժացման միտումների ձևավորման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները: «Հայկական ժամանակը» անդրադարձել է կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ պետական պարտքի կառավարման 2013-15թթ. ծրագրի» մանրամասներին և հայտարարել, թե «ակնհայտ է դառնում, որ մեր երկրի տնտեսության կործանման գործընթացն արդեն «հավեսով» թափ է հավաքում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է կառավարման ավտոմատացման համակարգեր արտադրող «Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարությունը, թե իբր «ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է», նաև ահազանգը «ընկերության փակման վտանգի մասին»: «Օրակարգի» հրապարակումները նշել են, թե Հայաստանի անշարժ գույքի շուկայում «գները թելադրել է պահանջարկը», ինչի արդյունքում «բնակարանները շարունակում են էժանանալ», այս տարվա 1-ին եռամսյակում «ՀՆԱ-ն աճել է 4.7%-ով», թեև ընթացիկ տարվա «բյուջեի հիմքում կառավարությունը դրել է ՀՆԱ-ի 4.2% աճ», իր հերթին «Գնաճը թիրախի չի գալիս», այն շարունակում է արագ տեմպերով նահանջել, ինչը, ի դեպ, ԿԲ-ին «հնարավորություն է տալիս վերջապես վերանայել անցած տարվա սեպտեմբերից միևնույն` 8% մակարդակում պահվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը»: Գնաճի թեմային արձագանքել են նաև «Հայոց աշխարհը» և «Երկիրը», որը նաև կանխատեսել է, թե աշնանը «դրամի օրեցօր արժեզրկումն ի վերջո» կհանգեցնի նկատելի գնաճի», ինչը «չեն կարող զսպել անգամ ԿԲ-ի կողմից շուկա ներարկվող հարյուր միլիոնավոր դոլարները»:
«Առավոտի» ներկայացմամբ` «վարորդները կոչ են անում կառավարությանն ու վարչապետին «ներքին կարգով» հրահանգել հարկային մարմնին թույլ տալու ժամանակավորապես աշխատել «Արտոնագրային վճարի մասին» օրենքի 2-րդ հավելվածով, մինչև խորհրդարանը օրենսդրորեն կվավերացնի արտոնագրային վճարների ժամկետների վերացումը` համապատասխան կառավարության ժամանակին ընդունած որոշման:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ