Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 2 հունիսի 2012

«Էլ չեն դառնալու…»

Ըստ մամուլի, մարզպետների հարցը լուրջ է. հրաժարական է տվել Գեղարքունիքի մարզպետը («Առավոտ», «Ժողովուրդ»), Շիրակի մարզպետին «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է արձակուրդի դիմում գրել, մինչև կորոշվի նրա մնալ-չմնալու հարցը», «աչք կա» Վայոց ձորի մարզպետի աթոռի վրա («Ժողովուրդ»)։
Սակայն օրվա գլխավոր «ինտրիգը» ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստն է. «Կառավարության կազմը կքննարկվի այսօր» («Հայոց աշխարհ»), «Վարչապետի անունը՝ այսօր» («ՀԺ»), «Այսօր կորոշվի՞ վարչապետի հարցը» («Առավոտ», «Հրապարակ», «168 ժամ»)։
Լրատվամիջոցներին հետաքրքրում-մտահոգում է ԱՄՆ դոլարի փոոխարժեքի շարունակական վերելքը («Հացի խնդիր. դոլարով» - «168 ժամ», «Դրամի կայունացումը կարճ տևեց», «Նոր ճգնաժամը բախում է մեր դուռը» - «ՀԺ»), տնտեսության վիճակի բնորոշումը հրեական անեկդոտների օգնությամբ («Տնտեսական շաբաթ կամ՝ տեսնես Մարսում կյանք կա՞…» - «Հրապարակ»), «ՀԺ»-ի երեկ պարզած այն լուրը, թե Տավուշի մարզի անասնապահների մի մասը նախընտրում է ոչ թե մթերել կաթը, այլ խոզերին տալ, քանի որ մթերման գինը «անտրամաբանական ցածր է», «Ժողովուրդի» պարզած այն իրողությունը, թե ԱՎԾ հրապարակած տվյալներով «գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը», օտարերկյա ներդրումների սահմանափակումը կամ դադարեցումը («Հայոց աշխարհ»), անշարժ գույքի գների անկումը («Երկիր»)։
Մամուլում լավատեսական շեշտադրումներ նույնպես կան։ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերում ՀԱԿ-ը, ըստ Հրանտ Բագրատյանի, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկելու է «նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 72 հազար 500 դրամ» («ՀԺ»)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ