Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 հունիսի 2012

Մամուլի գլխավոր թեման

Այն, անկասկած, ՀՀ վարչապետի նշանակումն է, մի իրողություն, որը լրատվամիջոցներին հնարավորություն է տվել տարատեսակ, երբեմն` իրարամերժ կարծիքներ հայտնել ու փոխանցել. «Տիգրան Սարգսյանը ֆինանսատնտեսական գործունեության լուրջ մասնագետ է և որոշակի ծրագրեր է իրականացրել» («Առավոտ», «Երկիր». Մկրտիչ Մինասյան), «Կառավարությունը «հակաճգնաժամային լուրջ ծրագրեր է իրականացրել» («Առավոտ», «Նովոյե վրեմյա», «Երկիր». Գագիկ Մինասյան), «Ինչ կանեն Սարգսյանները» («Ժամանակ»), «Դեռ դեգերումների մեջ են» («ՀԺ»), «Ինչը փոխեց Սերժ Սարգսյանը» («Օրակարգ»), «Ինչո՞ւ կառավարությունը պետք չէ փոխել» («Իրավունք»): «Առավոտը» մեջբերում է ՀՀ նախագահի կարծիքը. «Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է և այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռք բերել»: Կան նաև այլ կարծիքներ. «Մի հինգ տարի էլ հավատանք ու պըրծ…» («Հրապարակ»), «Վարչապետն էլ լեգիտիմ չէ» («Ժողովուրդ»), «Հայաստանում դեռևս իրականացվում է միայն «թղթե հեղափոխություն» («Հայացք». Երվանդ Բոզոյան): Որոշ նորություններ կան նախարարների «մասով»: Պարզվում է, որ ՀՀ նախագահը չի կարողանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թեկնածու գտնել («Ժողովուրդ»), որ Աշոտյանը «բիզնես է սկսում»` պատրաստվելով բացել Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղ («Հրապարակ»), որ 2001 թվականին նախարար դարձած Արմեն Մովսիսյանն, իբր, «ճահճացել է, կադրերին բաժանել յուրայինների և ոչ յուրայինների» («Ժողովուրդ»):
Ամեն դեպքում մեր երկիրն իր հայացքը հառել է դեպի Եվրոպա, և այս միտքը հերթական անգամ Բրյուսելում կրկնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին» («Օրակարգ»):
«Երկիրը» փոխանցել է Գագիկ Մինասյանի տեսակետը, որ «դրամի թուլացումը միանգամայն տրամաբանական է», և «առաջին հերթին պայմանավորված է ամերիկյան տնտեսության զարգացմամբ և դոլարի ուժեղացմամբ»: «Հայացքը» հավելել է Վազգեն Սաֆարյանի դիտարկումը, թե «դրանից օգտվելով պետք է զարկ տալ տեղական արտադրությանն ու արտահանմանը», նաև առաջարկը, որ ՏՄՊՊ հանձնաժողովը «պետք է վերահսկողության տակ պահի շուկան», քանի որ «թանկացել են պարենային ապրանքները» («Ներկրողները ժողովրդի հաշվին են ցանկանում հետ ստանալ իրենց փողերը»): «Հայոց աշխարհը» գրել է, որ «Ճնշումը դոլարի թանկացման ուղղությամբ» պահպանվում է և, «չնայած գնաճի առումով կարծես խնդիր չկա», սակայն ԿԲ-ը դարձյալ ստիպված կլինի դոլար վաճառել` թույլ չտալու «արժութային շուկան ավելի մեծ ցնցումների ենթարկել»:
«Զոհը պետբյուջեն է», եզրակացրել է «Հայկական ժամանակը», մեկնաբանելով տարվա առաջին ամիսների պետական բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարության երեկ հրապարակած տեղեկանքը: Թեմային արձագանքել է նաև «168 ժամը»` «Կհավաքվի՞, արդյոք, լրացուցիչ 100 միլիարդը»: «Օրակարգը» գրել է, որ ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորում» և «Երկարաձգվող վարկավորում» ծրագրերով նախատեսված $60 մլն-ի հատկացումը Հայաստանին կքննարկվի հունիսի երկրորդ կեսին, նաև փոխանցել հիմնադրամի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի տեսակետը, որ Հայաստանում հարկահավաքման մակարդակը բարելավելու համար «կարող է ավելին արվել» «ինչպես օրենսդրության, այնպես էլ վարչարարության մասով»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե ըստ ԱՎԾ տեղեկատվության «օտարերկրյա ու ուղղակի ներդրումները բաժին են ընկել երեք պետության ու երկու ոլորտի» («Փողը քիչ է ու չդիվերսիֆիկացված»):
«Իրատես դե ֆակտոն» արձագանքել է օրեր առաջ «Հայկական ծրագրեր» ընկերության «անակնկալ» հայտարարությանը` «Ինչու է աղմկում «Հայկական ծրագրերը»: «Հայոց աշխարհը» և «Հայացքը» մանրամասներ են ներկայացրել ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի երեկվա ասուլիսից («Կորցնելով գիտությունը` մենք էլ կարող ենք կորչել» և «Գիտությանը տեր կկանգնե՞ն, թե կթողնեն, որ գիտության ծառը չորանա»): «Գոլոս Արմենիին» անդրադարձել է Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսված գործընթացներին («Փոքր ու միջին քիմիայի ոսկե գրամները»), նաև, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել ազգային մրցունակության հիմնահարցերի վերաբերյալ տնտեսագետ Մանուկ Հերգնյանի տեսակետները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ