Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 6 հունիսի 2012

Մամուլի տեսողությունը վատանում է, բայց այն չի կուրանում

«Կառավարության ամբողջական կազմը դեռևս շարունակում է մնալ անորոշ»,-տրտնջում է «Ժողովուրդը»:- «Ավելին, ՀՀԿ-ն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի անցկացնելու»: ՀԱԿ-ն առաջիկայում ԱԺ-ում բարձրացնելու է ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը: «Հրապարակը» ոչ մի կերպ չի հասկանում, թե «այդ ի՞նչ փայլուն աշխատանքի համար իր պաշտոնին մնաց ՀՀ վարչապետը»: Քաղաքաշինության նախարարի պաշտոնին էլ հավակնում է Արտաշես Գեղամյանի կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսան Կարապետյանը: Իբր սա քիչ է` Եվրադատարանում ՀՀ կառավարությունը 6 հազար եվրո է տանուլ տվել ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին («Ժողովուրդ», «Առավոտ»), իսկ «խորհրդարանական մի քանի ուժեր «դեմ» են քվեարկելու կառավարության ծրագրին» («ՀԺ»): Բայց այս ամենը համեմատության եզր անգամ չունի Տիգրան Խզմալյանին մտահոգող հարցերի հետ: «Իրավիճակն անտանելի է»,- ասում է կինոռեժիսորն ու «հատուկ կարծիքով» հորդորում, որպեսզի մշակվի «երկիրը փրկելու» ճանապարհային քարտեզ («Ժողովուրդ»): «Ինչպե՞ս»,- ինքն իրեն հարց է տալիս Խզմալյանն ու պատասխանում. «Դա այն հարցն է, որին մենք հիմա փորձում ենք պատասխանել»: Եվ այլն:
«Ռեսպուբլիկա Արմենիան» լուսաբանել է վարչապետի այցը Բրյուսել, «ՀԺ»-ն փոխանցել «European Voice» թերթին Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցի շարադրանքը:
Նոր կառավարության ձևավորման համատեքստում «Ժողովուրդը» բնութագրել է մշակույթի նախարարի աշխատանքային գործունեությունը, իսկ «Առավոտը» մշակույթի և ֆինանսների նախարարներին լուսանկարել իտալական ճաշատեսակների համտեսի ժամանակ:
«Հրապարակը» հիշեցրել է, որ Հանրապետության հրապարակի կառավարության շենքի թմբուկի հարցն օրակարգում է:
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ՀՀ արտաքին պարտքի կառավարման 2013-2015թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակադրումները և, մասնավորապես, կարևորել «ռիսկերի կառավարման թույլատրելի սահմանային ցուցանիշների» խորացման` կառավարության որդեգրած գործելաոճը: «Հայոց աշխարհը» հրապարակել է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղենիշները»: Ըստ «Հայկական ժամանակի» դրամի արժեզրկումն «արդեն սպառնալի տեմպերի է հասնում», «ԿԲ-ը չի միջամտում շուկայում», «երեկվա խորհրդի նիստում որոշել է չնվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը», ինչն ըստ թերթի ապացույցն է այն բանի, որ «ՀՀ իշխանությունները համակերպվել են գալիք բարձր գնաճի անխուսափելիության հետ»: «Օրակարգը» ԿԲ-ի որոշման առիթով կարծիք է հայտնել, թե իբր բանկը «այնքան էլ վստահ չէ, որ կառավարության պատկան մարմինները… կկանխեն փոխարժեքով պայմանավորված գների չհիմնավորված բարձրացումը», և «դրանք դուրս չեն գա վերահսկողությունից» («ԿԲ-ն չգնաց դրամավարկային պայմանների թուլացման»): Թեմային արձագանքել են նաև «Ազգը»` «Պետք չէ ցնցվել դոլարի ամեն ցնցման հետ» (մանավանդ որ, ըստ թերթի, «առաջիկա շաբաթներին դրամը հավանաբար կարժևորվի»), և «Երկիրը» («Ընտրությունները` ինքնածախսածածկող գործընթաց»):
«Հայոց աշխարհը» հարցրել է, թե արդյոք «վտանգվա՞ծ է պետական բյուջեի կատարումը» և ինքն էլ պատասխանել, որ թեև «եկամուտների կատարումն այս տարի իսկապես բարդ է լինելու», այդուհանդերձ «այնպես չէ, որ «բյուջեի կատարումն արդեն այժմ կարելի է վտանգված համարել»: «Երկիրը», արձագանքելով պետբյուջեի հունվար-ապրիլ ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ ֆինանսների նախարարության հրապարակմանը, «հանգել է» յուրօրինակ եզրակացության` «Եկամուտների աճ և′ կա, և′ չկա»: «Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է ՏՏ ոլորտի առաջնահերթ հիմնախնդիրներին, «Օրակարգը»` հայտարարել, թե իբր «ԱՊՊԱ-ում վնասաբերությունը հասել է 78%-ի» և ստեղծվել է «կրիտիկական մակարդակ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ