Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 8 հունիսի 2012

Նոր կառավարության սպասումով

Մամուլը հաղորդում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է անցկացնում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ` քննարկելու «կառավարության ծրագրի որոշ մանրամասներ» («Հրապարակ»): «Ժողովուրդը» նկատել է, որ նախօրյակին «Գագիկ Ծառուկյանի մեքենան մոտ մեկ ժամ գտնվել է կառավարության շենքի մոտ»: «Հրապարակը» տեղյակ է, որ վարչապետն արդեն հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ խմբակցությունների հետ: Իսկ ահա ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը նման հրավեր դեռևս չեն ստացել: «Երկիրի» վարկածով ԲՀԿ առաջնորդը ոչ միայն շարունակելու է ղեկավարել ՀԱՕԿ-ը, այլև, չնայած կոալիցիայի չկայացմանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կարող է ԲՀԿ-ական լինել: Այլ դատողությունները ևս քիչ չեն: Նույն «Երկիրը» գրում է, որ իբր ՀՀ վարչապետն «ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն, «Ժողովուրդը»` որ Հրայր Թովմասյանը «սերտաճել է այս իշխանությանը»` «Չստացված նախարարության չստացված նախարարը», որ Սամվել Նիկոյանն, այնուամենայնիվ, նախարարի աթոռ է զբաղեցնելու` «իր հետևից տանելով» ԱԺ-ում իր իսկ ձևավորած թիմը, «Դելովոյ էքսպրեսը»` որ կառավարության կազմում ՏՏ նախարարություն ստեղծելն «անմտություն է» և այլն: «Հայաստանի զրուցակիցն» էլ երևանցիներին հարցուփորձ է արել, թե «նոր կառավարությանը կարելի՞ է վստահել»: Մեկ այլ հոդվածում թերթը նկարագրում է «կլանից դեպի էլիտա» մեր հանրության անցնելիք ճանապարհը:
Կառավարության երեկվա նիստը բացառություն չէ և նույնպես պատշաճ արձագանք է ստացել. «Հինգ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները» («Ազգ»), «Հարկային հավաքագրումներն ավելացել են, բյուջեի դեֆիցիտը` նվազել» («Հայացք»), «Ասում եք` գերակատարե՞լ եք» («ՀԺ»), «Իրենք իրենցից գոհ են» («Երկիր»), «Տնտեսական աճի վարդագույն երազները» («Ժողովուրդ»), «Ամառը ստվերը չի կրճատում» («Օրակարգ»):
Վարչապետի արտասահմանյան այցի արդյունքներին են անդրադարձել «Ժողովուրդը» («Հայաստանը շարունակ պարտք է շալակում»), «Ժամանակը» («Հայաստանը ստիպված է իր արտաքին պաշտպանունակության վրա վատնել այն ռեսուրսները, որոնք կարող էին ուղղվել բարեփոխումներին»): «Հայոց աշխարհը» տպագրել է «Ուռուցքաբանության կենտրոնի հիմնումը մտնում է նոր փուլ» հոդվածը` զրուցելով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի հետ:
«Իրավունքի» զրուցակից պրոֆեսոր Թավադյանը համոզված է, որ «Դոլարի այն փոխարժեքը, որը կնպաստի արտահանման աճին, մոտ 450 դրամն է», «ՌԱ»-ն առաջարկում է արտահանմամբ զբաղվել համատեղ ուժերով` ստեղծելով մասնագիտացված կառույցներ: «Օրակարգը» ուշադրություն է դարձրել այն իրողությանը, որ «առաջին անգամ տասը տարվա ընթացքում» զբոսաշրջիկների թիվը կրճատվել է:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ