Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 9 հունիսի 2012

«Կողմի» և «դեմի» խորհուրդը

Խորհրդարանական խմբակցությունների հետ կառավարության նոր ծրագրի երեկվա քննարկմանն անդրադառնալով` «Երկիրը» նախ նկատել է, թե «նոր կառավարությունն առայժմ բաղկացած է ընդամենը վարչապետից ու վերանշանակված երեք նախարարներից», ապա, մի այլ հրապարակման մեջ, փոխանցել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի «տպավորությունը», թե` «կառավարության ծրագրում նոր բան չկա»: «Ժողովուրդի» և «Հայկական ժամանակի» հրապարակումների համաձայն («Առանց Հրանտի» և «Դուխը չի հերիքել»)` «վարչապետը չի հանդիպել ՀԱԿ-ի պատգամավորների հետ», «Հրապարակը» «հարկ է» համարել «նշել», թե «այս օրերին ԲՀԿ-ականները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին» (թեև զրուցել է ԲՀԿ-ական նորընտիր պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ), և «բավական դժվար է որևէ մեկից մեկնաբանություն ստանալը» («ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ կառավարության ծրագրին»): «168 ժամը» գրել է, թե «այս օրերին, եղանակի տաքացմանը զուգահեռ, բարձրացել է նաև… առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գինը», մի այլ հրապարակման մեջ` նաև «հայկական արտահանման» մի շարք, թերթի փոխանցմամբ` «առանձնահատկությունները» («արտահանման կառուցվածքը ըստ ապրանքների դիվերսիֆիկացված չէ», «հայկական արտադրության դեղամիջոցները ոչ մի եվրոպական երկիր չեն արտահանվել» և այլն): «Հայոց աշխարհը» առաջարկել է չգերագնահատել «դրամի թուլացման դերը», քանի որ «արտահանման խրախուսման համար հույսը դնել միայն ազգային արժույթի թուլացման վրա պարզապես միամտություն է», և «անհրաժեշտ է ի հայտ բերել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են պարունակել արտահանման ներուժ»:
«Ժողովուրդը» անդրադարձել է արտագաղթի հիմնախնդրին` «Ինչո՞ւ է դատարկվում Հայաստանը», «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը «168 ժամի» հետ զրույցում ներկայացրել է ՏՏ ոլորտում առկա հիմնախնդիրները` «Վստահ եմ, որ տարիներ անց ուղեղների ներհոսք ենք ունենալու»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ