Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 13 հունիսի 2012

«Սիրով կքննարկեինք ծրագիրը և… դեմ կքվեարկեինք

«Ժողովուրդի» փոխանցմամբ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավարը շատ ինքնատիպ է պատկերացնում կառավարության ծրագրի ընդունման ընթացակարգը:
ԲՀԿ-ի զբաղեցրած պաշտոնների հանձնել-չհանձնելու շարժառիթներն են քննարկում «Հրապարակը» և «ՀԺ»-ը:
«Երկիրը» հիշեցնում է գերմանացի դոկտոր Զոփելի այն դիտարկումը, թե ինքը չի հասկանում մոտ 40 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրում օլիգարխների գոյությունը: Այնուհետև թերթը երևակայության ուժով փորձում է գուշակել, թե ինչ կասեր դոկտորը այն պահին, երբ մի հրաշքով ներկա լիներ «Օջախ» ռեստորանի հարսանիքին և տեսներ, թե այդ նույն «շռայլ հոգով» հարսանքավորներն ինչ նվերներ են տալիս նորապսակներին:
«Ռեսպուբլիկա Արմենիան» տպագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետին: «ՀԺ»-ն նույնպես արձանագրել է այդ փաստը` կասկածամտորեն մատնանշելով ուղերձի «ուշացած» լինելը:
ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներին,- տեղեկացրել է «Առավոտը» և փոխանցել Տիգրան Սարգսյանին ուղղված մի շարք հարցերի պատասխանները. «Օբյեկտիվ քննադատությունը միայն ուժեղացնում է կառավարությունը», «Մենք մեր երկիրը կարողացանք կառավարել առանց ցնցումների` շատ բարդ, ճգնաժամային պայմաններում»: Վարչապետը նաև հայտնել է, որ կառավարության կազմը կհրապարակվի շաբաթվա վերջին:
«Ազգը» շարունակել է «Սիվիլիթասի շրջանառվող պատմությունը»` «Օսկանյանին լրջորեն ուզում են մեղադրել», «Երկիրը»` միաժամանակ հարցրել («Սիվիլիթաս»-ը լվացքատո՞ւն») ու փորձել «որակել» («Հին օպերա նոր կատարմամբ»): Թեմային արձագանքել են նաև «Ռեսպուբլիկա Արմենիան» («Ժողովուրդը վստահել է. ժողովուրդը սպասում է փոփոխությունների») և «Ժողովուրդը» («Ի՞նչ «փոշիով» է Օսկանյանը լվացել փողերը»), որը ի մասնավորի փոխանցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ «Օսկանյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի»: «Հայկական ժամանակը» նշել է, որ առաջիկայում «նոր կառավարությունը պետք է ԱԺ ներկայացնի իր նոր ծրագիրը» և… դարձյալ շարունակել «հին կառավարության» գործունեության «որակման գործընթացը»: «Օրակարգը» անդրադարձել է «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանի երեկվա հանդիպման մանրամասներին` «Հարկերը քիչ մը ճոխ են. գործարար միջավայրը բարդանում է անգամ խոշոր բիզնեսի համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է նաև Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի նկատառումը` «Մենք մեզ բավական լավ ենք զգում Հայաստանում»:
«Հայոց աշխարհը» «բնութագրական» է համարել, որ վերջին ամիսներին Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների համեմատաբար դանդաղ աճին հաջորդել է «արժութային շուկայում լարվածության խորացումը», թեև միայն դրանով չի պայմանավորվել դոլարի կտրուկ թանկացումը: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է «բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ տարբերակված մոտեցման» համակարգի ներդրման վերաբերյալ ՊԵԿ-ի տեղեկատվությունը: «Հրապարակը» ներկայացրել է մանրամասներ լրագրողների հետ «փրկենք հայ գյուղացուն» նախաձեռնող խմբի երեկվա հանդիպումից («10 տարուց մենք ևս 200 դատարկ գյուղ կունենանք»), «Ժողովուրդը» գյուղոլորտին արձագանքել է «հռետորաբար»` «Սերգոն տապալել է գյուղատնտեսությունը», հընթացս անդրադառնալով նաև բնապահպանության հիմնախնդիրներին և հայտարարելով, թե իբր «Բնաքանդ նախարարը կշարունակի ավերել»: «Օրակարգը» «Համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրի բովանդակությունը և առաջ քաշվող խնդիրները որակել է «բարի ցանկությունների շարքից»: «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ