Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 14 հունիսի 2012

Կառավարության ձևավորման առանցքը

«Երկիրը» և «Ժողովուրդը» տեղեկացրել են, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի օրակարգում կառավարության ձևավորման և ծրագրի քննարկման հարցերն են: «Առավոտում» նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման ու նախորդ կառավարության գործունեության վերաբերյալ իր տեսակետները: «Հայոց աշխարհը» փորձել է «առանձնացնել», թե հատկապես «ինչը կլինի կառավարության ծրագրի առանցքը»` ի մասնավորի կարևորելով «լուրջ անելիքները սոցիալական ոլորտում»: Նոր ձևավորվող կառավարության ծրագրին իր անդրադարձը «Հայկական ժամանակը» խորագրել է «Տարազանված ծրագիր»` մասնավորապես «պնդելով», թե այն «ըստ էության հնարավոր չէ կատարել կամ չկատարել» և, թերևս, փորձելով հասկանալ իր իսկ առաջարկած «խնդիրը»: Թեմային արձագանքել է նաև «Ժամանակը» («Ինչպես է ձևավորվում կառավարությունը»):
«Գոլոս Արմենիի» ուշադրության կենտրոնում շարունակում են գերակշռել տնտեսական վերլուծությունները: Անդրադառնալով արտաքին պարտքի խնդրին և համեմատական դիտարկումներով ներկայացնելով աշխարհի առաջատար երկրների արտաքին պարտքի կառուցվածքը, թերթի վերլուծաբանը փաստում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում տրամաբանական էր արտաքին պարտքի ավելացումը խելամիտ սահմաններում, սակայն, առաջիկայում ցանկալի է, որ հայրենի կառավարությունը հնարավորինս ձեռնպահ մնա արտաքին ներարկումներից, ավելի ապավինելով ներքին աղբյուրներին («Պարտքերի Ագրեսիան»): Մեկ այլ հրապարակմամբ նույն թերթը զրույցի է հրավիրել ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ Արմեն Բալդրյանին, ում կարծիքով Հայաստանը չպետք է բաց թողնի ոլորտում բացվող զարգացման ունիկալ հնարավորությունները, ինչին հասնելու համար պետությունը մասնավոր հատվածի հետ պետք է ընտրի նպատակային ուղղություններ, որտեղ հայկական ՏՏ ընկերությունների արտադրանքը կարող է մրցունակ լինել:
«Օրակարգի» փոխանցմամբ կառավարության այսօրվա նիստում գյուղնախարարության կողմից առաջարկվող նախագծով «պետությունն ավելացնում է 100% պետական մասնաբաժնով «Հայկական միրգ» ընկերությունում իր մասնակցությունը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե «համաշխարհային բանկը նոր ռիսկեր է տեսել Հայաստանի տնտեսության աճի համար»` հիմք ընդունելով այն, որ «բանկի երեկ հրապարակած զեկույցում «տնտեսական աճի ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով»: «168 ժամը» անդրադարձել է պտղաբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հիմնախնդիրներին, մասնավորապես համապատասխան տարաների դեֆիցիտին` այն «աղերսելով» դրամի փոխարժեքի շարունակվող տատանմանը («Արտահանումս արտահանմանդ վնաս չէ»): Թերթը մի այլ հրապարակմամբ ներկայացրել է հասարակական տրանսպորտում առկա խնդիրների վերաբերյալ մի շարք հ/կ-ների հայտարարությունը` «Գծի տերերը վարորդներից վերցրածից 15-25 անգամ ավելի քիչ են վճարում պետությանը»: «Երկիրը» գրել է, որ չնայած «դեղորայքի արտահանման ծավալները աճել են փոքր ինչ ավելի նկատելիորեն, սակայն սա այն արդյունքը չէ, որ կարելի է ակնկալել այս ոլորտից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է լրագրողների հետ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանի հանդիպման մանրամասներին` «Տրանսպորտի զարգացման հայեցակարգը հեքիաթ է»: Մամուլը շարունակել է նաև «Սիվիլիթասի» թեման` նոր «երանգավորումներով» («Հայկական ժամանակ». «Օսկանյանին կզրկե՞ն», «Ժամանակ». «Ռոբերտ Քոչարյանը և «Հանթսման ինթերնեյշնլի» CIVILITAS-ին նվիրաբերած «կեղտոտ» փողերը»): «Օրակարգը» գրել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները: Թեմային իր անդրադարձը «Ժամանակը» խորագրել է` «Այսպես են դառնում «թագավորից» հաճախորդ…»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ «ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն տիրույթում»` նկատի ունենալով «կառուցողական ընդդիմության» իր պատկերացումները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ