Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 15 հունիսի 2012

Ծրագի՞րն է առաջ եղել, թե՞ կառավարությունը

Մամուլին այսպիսի «նրբություն» էլ է հետաքրքրում («ՀԺ»): Իսկ ընդհանուր առմամբ լրատվամիջոցները հանգիստ շունչ են քաշում` այսօր ամեն ինչ կպարզվի («Հրապարակ»), նոր կառավարության առաջին նիստն էլ տեղի կունենա երկուշաբթի: Սա իսկի նոր կառավարություն էլ չի, «Ժողովուրդին» ասել է Նաիրա Զոհրաբյանը, քանի որ «կառավարության ղեկավարը մնացել է անփոփոխ, կառավարության գրեթե ողջ կազմը մնալու է անփոփոխ»: Ծրագիրն էլ կա և բաժանված է խորհրդարանական խմբակցություններին, որոնց մեծ մասը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ըստ «Ժողովուրդի», դեմ է քվեարկելու ծրագրին: Այս փաստաթղթին, ինչպես և սպասվում էր, դեմ են նաև «Հրապարակը» և «ՀԺ»-ն: «Հայաստանի զրուցակիցը» փոխանցում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատականը նախորդ կառավարության աշխատանքին. «Միջազգային տնտեսական կազմակերպությունների, արտաքին աշխարհի հետ կապերի առումով Տիգրան Սարգսյանի գործունեությունն արժանի է ամենայն դրվատանքի» և հետո` «… այն դաշտում, որտեղ Տիգրան Սարգսյանը իսկապես պրոֆեսիոնալ է, համոզված եմ` մեծ հաջողություններ ունեցանք»:
«Իրատես դե ֆակտոն» չգիտես ինչու հետահայաց վերլուծություն է արել «Կարապետյան եղբայրների շահարկած ռուսական գործոնն ու վարչապետի պաշտոնը» թեմայով, «Հայացքը», հայտնելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման է հանձնվելու այս աշնանը, Հայաստանի իշխանությանը մեղադրում է «որևէ հակաքայլ» չձեռնարկելու համար: «Հայաստանի զրուցակիցը», «Ժողովուրդը» և «Դելովոյ էքսպրեսը» տագնապ են հնչեցնում, որ ծրագրավորողների արտահոսքը Հայաստանից շարունակվում է:
«Սիվիլիթասի» գործը շարունակում է զբաղեցնել հասարակական գործիչների և մամուլի միտքը. «ԲՀԿ-ն վերջնագի՞ր է ներկայացնում ԱԱԾ-ին» («Իրավունք»), «»ԲՀԿ-ում սպասում են հարցի պատասխանին» («Առավոտ»), «Օպերացիան` տապալման փուլում» («Օրակարգ»), «Հովիկ Աբրահամյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում» («Ազգ»), «Քոչարյանն իմ զենքն է» («Ժամանակ»), «Թակարդ Քոչարյանի համար, կամ` ճշմարտության պահը» («Երկիր»): «Ժողովուրդը» «հետաքրքիր զուգադիպությամբ» փողերի լվացման մեղադրանքով մի գործ էլ «հայտնաբերել» է Վրաստանում:
«Ռեսպուբլիկա Արմենիան», «Հայացքը» և «Երկիրը» նշել են, որ կառավարության երեկվա նիստում հավանություն է տրվել Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակի փոփոխության ծրագրին: «Հրապարակը» «կատարվելիք օրենսդրական փոփոխությունների նախագծի» կապակցությամբ հայտնել է մտահոգություն` «Սևանա լիճը կրկին կհայտնվի վտանգի տակ»: «Կաթի գնի բարձրացումը ավելացրել է հետաքրքրվածությունը անասնապահության նկատմամբ», գրել է «Ռեսպուբլիկա Արմենիան»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում «Օրինաց երկիրի» փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցությունը «մի շարք առաջարկներ է ներկայացրել կառավարությանը»:
«Դոլարը շարունակելու է թանկանալ, որովհետև դոլարի դեֆիցիտը Հայաստանում մեծանալու է», ըստ «Երկիրի»` լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ՀԳՀՄ նախագահ և գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, նաև առաջարկելով, որպեսզի «կառավարությունը ստեղծի գների սանձման և գնաճի ուսումնասիրմամբ զբաղվող հատուկ մարմին»: «Հայոց աշխարհը» հայտարարել է, որ վառելանյութը էժանացել է տասը դրամով, «Օրակարգը» հավելել է, որ, ի տարբերություն բենզինի, «շաքարավազը, ալյուրը, բուսական յուղը փոխարժեքի պատրվակով թանկացել են» («Շաքարը բենզինով չի լուծվում. Ախուրյանի շաքարի գործարանին Լոնդոնի գները չեն հուզում»), մի այլ հրապարակման մեջ թե` անշարժ գույքի շուկայում «պարադոքս է», քանի որ «պահանջարկը նվազում է, բայց գները չեն իջնում» և որ, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության, «եթե գործարար միջավայրն ավելի բարենպաստ լինի, ամերիկյան ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ