Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 16 հունիսի 2012

Երևակայության ճգնաժամը

Կառավարության ձևավորումը լրատվամիջոցներն ընդունեցին զարմանալի միօրինակությամբ: Առավելագույն երևակայությունը դրսևորել են «168 ժամը», որը կառավարությունն անվանել է «ժամանակավոր»` վերհիշելով անհիշելին, և «Ժամանակը», որը հաջողությամբ խուսափել է իր անվան կրկնությունից` գործադիրի նոր կազմը կոչելով «անցողիկ»: Մնացած վերնագրերը հայտնի ձևակերպումների կրկնությունն են` «Կառավարության հի՞նն է լավ» («Հրապարակ»), «Էս ի՜նչ փոխվել են փոխվե՜լ» («ՀԺ»), «Նոր նախարարների անուններն էլ են հայտնի, առա՜ջ» («Ազգ»), «Նախագահը «չնկատեց» ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ հավաքված ցուցարարներին» («Առավոտ»), «Թիմը կա, խիզախեցե′ք» («Գոլոս Արմենիի»): Այս թերթը նոր կառավարությունը գրեթե «միաձույլ» է անվանում, ուստի կարևորում է ՀՀԿ-ի, նախագահի և վարչապետի կրկնակի պատասխանատվությունը դրա գործունեության համար:
«ՀԺ»-ն դարձյալ քննադատում է կառավարության ծրագիրը, ավելի ճիշտ, այն դրույթը, որ ներմուծվող մեքենասարքավորումների համար սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունը կիրառվելու է անկախ ծրագրի արժեքից: Ուրեմն, եզրակացնում է թերթը, «եթե ուզենաք մի 500 դոլարանոց կոշկակարի մեքենա ներկրել, ապա նախօրոք պետք է դիմեք էկոնոմիկայի նախարարություն ու…»: Շատ ավելի անկեղծ ու գործնական է «Երկիրը». այս թերթը «թասիբի» է գցում ԲՀԿ-ն` կոչ անելով ԱԺ-ում «ոչ ասել վարչապետ Սարգսյանին և խոտանել կառավարության ծրագիրը»: Առանց պատճառաբանության:
Մամուլի արձագանքն է ստացել վարչապետի ելույթը «Դիջիթեք» գործարար համաժողովում: Միջոցառումը լուսաբանել են «Հայաստանի Հանրապետությունը» («Գիտելիքն ու ինտելեկտը` զարգացման հիմք»), «Ազգը» («Հայաստանը 5 տարի անց առաջինն է տարածաշրջանում ՏՏ ցուցանիշներով»), «168 ժամը» («Համեմատեք ինքներդ»), «Հրապարակը» («Անադեկվատ և սնափառ»), «Երկիրը» («Գիտելիքահեն ստախոսություն»): «ՀԺ»-ն գրում է, որ ՏՏ ոլորտի մասնագետների մեծ արտահոսք կա, և այդ պնդումը ապացուցում Գյումրու օրինակով` «Էս ավերակների վրա ի՞նչ տեխնոքաղաք»: «Ժամանակն» ու «168 ժամը» քննարկում են դրամի արժևորման օգուտն ու վնասը, «Նովոյե վրեմյան» նկարագրում է «Հայկական միրգ» ընկերության այսօրն ու մոտ ապագան` կառավարության որոշման համատեքստում:
Իսկ ահա կառավարության մեկ այլ որոշում, որով նախատեսվում է երաշտի պատճառով Սևանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել, անընդունելի է համարել ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը և որոշել դուրս գալ «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից» («Ազգ»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ