Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 հունիսի 2012

Միահյուսված թեմաներ

Այսօրվա մամուլում սերտորեն միահյուսվել են կառավարության կազմի, նաև մի շարք այլ թեմաներ: Բնութագրելով գործադիր մարմնի կազմը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նշում է, որ «վերջին նշանակումներից առանձնապես սպասելիք չունի» («Առավոտ»): Նա նաև բնական է համարում, որ եթե «Քլինթոնը գովել է նախագահին, դեսպանն էլ վարչապետին պետք է գովի»` նկատի առնելով Ջոն Հեֆերնի դրվատանքի խոսքը վարչապետի հասցեին: Ընդհանուր առմամբ կառավարության նոր կազմը մամուլը բնութագրում է հետևյալ կերպ. «Փոփոխությունները չպետք է ուշանան» («ՀԱ»), «Նորացված տեսքով, բայց հին շարժիչով» («Երկիր»), «Ո՞վ: Որտե՞ղ: Ինչո՞ւ. 8-ամսյա կյանք ունեցող կառավարության հին ու նոր դեմքերը»( «Գոլոս Արմենիի»), «Հավատացին, բայց այդպես էլ չփոխվեցին» («ՀԺ»), «Նոր կառավարության հեքիաթն ու ղեկավար որսկանները» («Հրապարակ»), «Ժամանակի կորուստ» («Ժամանակ»), «ՀՀԿ-ն չհավատաց ու չփոխվեց» («Ժողովուրդ»): Տրանսպորտի և կապի նախարարի փոփոխությունը «Ազգն» ընկալել է հետևյալ կերպ. «Անհասկանալի պաշտոնանկություն և տարօրինակ նշանակում»: Ի լրումն սրա, «Հրապարակը» հրաժեշտի զրույց է արել Մանուկ Վարդանյանի հետ` «Ինչպե՞ս կարող եմ ինձ կուսակցական համարել»:
Կառավարության ծրագիրը քննարկելիս լրատվամիջոցները չեն կարողանում շրջանցել «Ժամանակավոր կառավարություն» («Իրավունք») և «Միջանկյալ ծրագիր» («Առավոտ») բնութագրումները: Մամուլում շեշտվում են նոր ծրագրի բարեմասնությունները. «Երեք և չորս երեխա ունեցողները կդառնան միլիոնատեր» («Առավոտ»), «Կառավարությունը խոստանում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը» («Նովոյե վրեմյա»), «Սոցիալական բլոկը բավականաչափ մանրամասն է, և հստակ նշված է, թե ինչ քայլեր են իրականացվելու», «Ինչ է խոստանում նոր կառավարության ծրագիրը» («ՀԱ»), «Սերժ Սարգսյանը 7 տոկոս տնտեսական աճի ապահովման պահանջ դրեց» («Ազգ»), «Վերցված է տնտեսական աճի բավական բարձր նշաձող» («Իրատես դե ֆակտո»): Ծրագրի քննադատներն էլ պակաս ջանք չեն գործադրում. «Բա արտագա՞ղթը» («168 ժամ»), «Հանուն իրենց գրպանի» («ՀԺ»), «Մարդու և բնության ներդաշնակությամբ մտահոգ» («Երկիր»), «Առաջ` հետընթացով» («Օրակարգ»), «Մնում է` կիրառի» («Ժողովուրդ»): «Իրատես դե ֆակտոյին» նաև մտահոգում է, թե «ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն»:
Ինչպես վերջին տասնօրյակում, այնպես էլ այսօր «ջրի երեսին» է մնում «Սիվիլիթասի» հարցը: Արտ. Գեղամյանը «Նովոյե վրեմյայում» ավարտում է այդ թեմայով իր խորհրդածությունները, «Գոլոս Արմենիին» ուսումնասիրում է Օսկանյանի և մորմոնների փողերի խնդիրը, «Առավոտը» փոխանցում ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունը, որը տրվել է «Արմենպրեսին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ