Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 հունիսի 2012

«Պետք է լիներ մի մարդ, ում հետ Գագիկ Ծառուկյանը ցանկանար աշխատել»

Հրաչյա Ռոստոմյանի նշանակումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին այսպես է բացատրում Նաիրա Զոհրաբյանը` չմոռանալով շեշտել ՀԱՕԿ նախագահի «անգնահատելի ներդրումը հայկական սպորտի զարգացման մեջ» («Երկիր»): Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով իրենց կուսակցության ընդհանուր դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ «դժվար թե դրական լինի»: Այսպիսով, ԲՀԿ-ն ոչ միայն չի ցանկացել աշխատել կոալիցիա կազմած, այլև բացառել է իր անդամների ազատ քվեարկության հնարավորությունը: Կառավարության ծրագրին չի աջակցում նաև ընդդիմությունը. «ՀՀԿ-ն Աժ-ում միայնակ է» («Ժողովուրդ»), «Գեղեցիկ ճառեր կասեն», «Կիսատ-պռատ շարադրություն» («ՀԺ»): Մամուլը նաև վկայում է, որ այս ամենից «Քաղաքական մեծամասնությունն անհանգստացած չէ» («Առավոտ»), և կարծիքները տատանվում են «Բնականաբար պաշտպանելուց» մինչև «անթիվ, անհամար վերապահումներ» («Իրավունք հետաքննություն»): Քիչ չեն ծրագիրը գրեթե առանց վերապահման պաշտպանողները. «Ինչ կանխատեսումներ է անում գործադիրը առաջիկա երեք տարիների համար» («ՀՀ»), «Կառավարության ծրագիրն ավելի քան իրատեսական է» (Վարդան Բոստանջյան և Թաթուլ Մանասերյան, «Առավոտ»), «ՀՀԿ-ն, որը կառավարության առանցքն է, կազմել է համապատասխան ծրագիր` ներառելով ՕԵԿ-ի և այլ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի դրույթները» (Արմեն Աշոտյան, «Ժամանակ»): «Հրապարակի» վկայությամբ ՀՀԿ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի առաջիկա նիստից բացակայող չունենա և կարողանա հաստատել ծրագիրը:
«Իրավունք հետաքննությունը» գրել է, թե «հայաստանյան տնտեսության զարգացումն արգելակող… հիմնական խոչընդոտներից է գերմոնոպոլիզացիան», մինչդեռ «մոնոպոլիստների… ախորժակը զսպելուն» կոչված ՏՄՊՊ հանձնաժողովը «վարույթների վերջում` ինչ-որ մեկին մի քանի կոպեկ տուգանելով հպարտորեն հավաստիացնում է», որ «իր գործը լավագույնս» կատարել է («Ինչ է փորձում թաքցնել ՏՄՊՊՀ-ն»): Ըստ «Օրակարգի» Հյուսիս-Հարավ ճանապարհային հատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են շատ դանդաղ, և այդ «հարցում չի շտապում ոչ միայն կառավարությունը, այլև կառուցող ընկերությունը»: «Հայոց աշխարհը» արձանագրել է, որ «դոլարը շարունակում է թանկանալ», նաև, մի այլ հրապարակման մեջ, անդրադառնալով Սևանա լճից ջրի բացթողնման չափաքանակի փոփոխության վերաբերյալ ԱԺ ներկայացված և այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված կառավարության ծրագրային փաթեթին, գրել` «Վտանգված է Սևանա լճի բարձրացումը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ