Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 22 հունիսի 2012

Բազմակարծության լաբիրինթոս

Ազգային ժողով ներկայացված Կառավարության հնգամյա տնտեսական գործունեության ծրագրի խորհրդարանական քննարկումներին անդրադարձը օրվա մամուլն իրականացրել է հիրավի ջանադրորեն: «Կառավարությունը ներկայացրել է իրատեսական փաստաթուղթ». գրել է «Հայոց աշխարհը»: «Հայացքը», հակառակը, հայտնել է տեսակետ, թե «Կառավարության ծրագրին հավանություն տվեց միայն… կառավարությունը»: Ըստ «Հայաստանի զրուցակիցի» («Նոր կառավարություն` հին մեխանիզմով»)` քննարկումները խորհրդարանում եղել են «թեժ». «Երկիրը» նախ փոխանցել է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, իբր «ծրագիրը կյանքի կոչողներ չկան», մի այլ հրապարակման մեջ («Ինչո՞ւ շարադրություն, այլ ոչ թե ծրագիր») փորձել համոզել, թե «այս կառավարությունը ժամանակավոր է, հետևաբար ժամանակավոր է նաև նրա ներկայացրած գործունեության ծրագիրը», հետո էլ ներկայացրել տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի կարծիքը` «Կառավարության ծրագիրը թույլ է ու ոչ հավակնոտ»: Թեմային անդրադարձել են նաև «Ժողովուրդը» («Անվստահության 3-րդ փուլ»), «Օրակարգը» («Չկարողացան ոչ թե կանխատեսել, այլ տեսնել ճգնաժամը»), որը ներկայացրել է Վարդան Օսկանյանի` «ֆեյսբուքահայությանն» ուղղված դիտարկումները կառավարության նախորդ տարիների գործունեության վերաբերյալ, «Առավոտը» («Ժողովուրդ, է՞ս էիք ուզում, եթե էս էիք ուզում` կճաշակեք») և «Հայկական ժամանակը» («ՀԱԿ-ՀՀԿ վեճ, ԲՀԿ-ՀՀԿ կծմծոցներ` Աժ-ում»):
«Հայաստանի զրուցակիցը» անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում անցյալ տարեվերջին կատարված փոփոխությանը «շքեղության հարկի մասով», նաև ներկայացրել այդ հարկատեսակի մասին ՀՀԿ-ական խորհրդարանական Վարդան Այվազյանի տեսակետը. «Ես կառաջարկեի, որ հարկը տարածվեր ոչ թե ներկրման, այլ սեփականության վրա» («Շքեղության հարկ: Խաղն արդյո՞ք ծախսին արժե»): Մի այլ` «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության երեկվա առաջարկի նախագծին արձագանքել է «Հայկական ժամանակը» («Հետողորմյա նախագիծ»), նաև չբացառելով, որ այն «հավակնում է դառնալ նոր խորհրդարանի առաջին նախագիծը, որին կարող է կողմ քվեարկել» ՀԱԿ-ը: Լրագրողների հետ ԱԶՍԲ-ի նախագահի և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հանդիպմանը «Ազգն» անդրադարձել է «Սևծովյան բանկը դրական է գնահատում Հայաստանի վիճակը» հրապարակմամբ և հավելել` «… պատրաստվելով 15մլն եվրոյի նոր ծրագրեր իրականացնել»: Թեմային արձագանքել է նաև «Օրակարգը» («Սևծովյան լավատեսություն»), որը մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է նաև ՀՀ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հայտարարությունը, որ «Հայաստանի համար միանգամայն հասանելի է ՀՆԱ-ի աճի 7% ցուցանիշը» («Հրաժեշտ` բարձր աճով»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ