Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 հունիսի 2012

Նոր ասույթի ծնունդը

«Ժառանգությունը» «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին, այլ ոչ թե կառավարությանը. թևավոր խոսքի ձգտող այս ասույթի հեղինակը Ռուբեն Հակոբյանն է։ Հաջորդ տարբերակ. «Մենք դեմ ենք ոչ թե կառավարությանը, այլ այն արժեհամակարգին, որ այսօր կա» («Առավոտ», «Հայացք», «Հայոց աշխարհ», «Երկիր»)։ Եվ այլն։ Կարճառոտ ձևակերպմամբ խորունկ միտք արտահայտելու օրինակ է տալիս նաև գործարար Սիլվա Համբարձումյանը. «Եթե բոլորը գան հարկային դաշտ, բոլորի համար մաքսայինը նույնը լինի, և եթե օրենքը գործեց, Հայաստանը շատ արագ կծաղկի» («Ժամանակ»
«ՀԺ»-ն տպագրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնակատարի գրությունը, որտեղ հերքվում է թերթի հունիսի 22-ի համարի տեղեկությունը վարչապետի դրամական միջոցների մասին։ Ինչպես և սպասվում էր, թերթը նոր հարցեր է առաջադրում։ Թեման հետաքրքրել է լրագրող Արմեն Դուլյանին, որն իր զգացմունքների արտահայտման ձև է ընտրել դառը հեգնանքը («Օրակարգ»
Մամուլը շարունակում է լրագրողական հետաքննությունը՝ պարզելու համար, թե «Սպորտի նախարարն ո՞ւմ է ենթարկվում» («Ժողովուրդ») և «Ո՞ւմ մարդն է սպորտի նախարարը» («Առավոտ», «Իրատես դե ֆակտո»
Իշխանության համար «բավական ծանր օրեր» է կանխատեսում «Ժողովուրդը»՝ եթե ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ դառնա Նիկոլ Փաշինյանը։ Այդ, ինչպես նաև ՀԱԿ-ի հետընտրական մի շարք այլ հարցերի պատասխանը կարող է տրվել այսօրվա հանրահավաքում («Հրապարակ», «Ժողովուրդ», «Գոլոս Արմենիի»
Լրագրողների հետ Գագիկ Մինասյանի երեկվա հանդիպմանն իր անդրադարձում («Ռիսկի ուժը») «168 ժամը» նշել է կառավարության նոր ծրագրի վերաբերյալ պատգամավորի տեսակետները և գրել, թե վերջինս «փորձել է կառավարությանն ի սկզբանե ապահովագրել հնարավոր ձախողումից»։
«Հայոց աշխարհը» զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ՝ «ԲՀԿ-ն դեմ չէ Հանրապետականի ծրագրին, բայց ուզում է ծրագիրն ինքն իրականացնել»։ «Հայկական ժամանակը» կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտում նախատեսված միջոցառումները իր հանգույն որակել է «հարմարավետ հեքիաթ», մի այլ հրապարակման մեջ էլ տեղեկացրել, թե Լճավան գյուղի բնակիչները չեն ստացել ՀՀ կառավարության կողմից «խոստացված էժան պարարտանյութը»։
Ըստ «Օրակարգի» ազգային արժույթը սկսել է «ամրապնդվել», թեև, «ամեն դեպքում, դեռ վաղ է արձանագրել, որ արտարժութային շուկայում աճել է վստահությունն ազգային արժույթի նկատմամբ»։ «Իրավունքը» ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, թե «Ինչպես ենք կորցնում նավթից էլ թանկ ջուրը», «168 ժամը» փորձել է պարզաբանել, թե «Ինչո՞ւ է թանկացել շինանյութը», «Հայոց աշխարհը»՝ նկատել, որ ներմուծումը ևս սկսել է թանկանալ, «Օրակարգի» հետ զրույցում, անդրադառնալով 101մլրդ դրամ հավելյալ հարկային եկամտի հավաքման հիմնախնդրին, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ այն «ծրագիր է, որը պետք է իրականացվի»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ