Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 28 հունիսի 2012

Գնահատականների «օվկիանոսը»

«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի տեսակետը՝ «Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է» և «համապատասխանում է երկրում առկա խնդիրներին». «Առավոտին» առավելապես հետաքրքրել է ԲՀԿ-ին ուղղված «ՀԱԿ-ի սիրաշահումների» վերաբերյալ ԱԺ պատգամավորի վերաբերմունքը՝ «ՀԱԿ-ը փորձում է օգտագործել ԲՀԿ-ին, իսկ դա անիրականանալի է»։ «168 ժամը» անդրադարձել է «Հայաստանի ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտություն 2010» զեկույցի այն մանրամասներին, որոնք ըստ թերթի հրապարակման «դուրս են մնացել լրատվամիջոցների և, որ ավելի կարևոր է, իշխանությունների ուշադրությունից» («Մեր պատկերով ու նմանությամբ»)։ «Օրակարգի» փոխանցմամբ ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորում» և «Երկարաձգվող վարկավորում» ծրագրերի Հայաստանի չորրորդ ամփոփիչ ստուգման զեկույցի համաձայն «ընթացիկ տարում տնտեսական աճը կկազմի 3,8 տոկոս, միջնաժամկետ կտրվածքում տնտեսական աճը կանխատեսվում է 4%-ի շրջանակում», իր հերթին ԱՄՀ-ն «իշխանություններին առաջարկել է կատարելագործել հարկային վարչարարությունը»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը ուշագրավ է համարել Հարավային Կորեայի Յոսու քաղաքում անցկացվող «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները. միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այն առումով, որ երկիրը «չունի ելք դեպի օվկիանոս», ինչը «չի վրիպել» նաև «Հայկական ժամանակի» «հայացքից» ու առիթ տվել գրելու՝ «Բա մի հատ էլ չսկե՞նք»։
Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «քաղաքացիական հասարակության ձևավորման» մասին հայտարարությանը, «Երկիրը» գրել է, թե իբր «նոր խորհրդարանի բացարձակ անհամարժեքությունը քաղաքական իրավիճակին» հիմք չեն տալիս «խորհրդարանը համարել հասարակության հայելին»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը արձագանքել է սիրիահայության առջև ծառացած հիմնախնդիրներին և նրանց հնարավոր օգնության տրամադրման հարցերին։
«Ժողովուրդը» ըստ «ճաշակի յուրո» փորձել է «վերծանել» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել՝ «Եվրոպացիներից փող են ուզում»։ «Առավոտը» անդրադարձել է «ՏԷՑ-ի կռուգում ցույց անող» տաքսիստների բողոքին, որոնք «դեղին համարանիշներ չեն ուզում» և «սպառնում են» քշել «ուղիղ Թուրքիա»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ