Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 հունիսի 2012

Գնահատումները՝ ըստ «նախընտրության»

«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է ՀՀ կառավարական պատվիրակության Արցախ կատարած այցի մասին և նշել, որ արդեն ավանդույթ են դարձել «համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով» Հայաստանի ու ԼՂՀ-ի կառավարությունների համապատասխան գերատեսչությունների միջև հանդիպումները։ «Ազգը» անդրադարձել է այս տարվա հունվար-հունիս ամիսների սպառողական գների ինդեքսին՝ ըստ ԱՎԾ երեկվա հրապարակման. «Գնաճը հունիսին Հայաստանում 0,7 տոկոս է. պարենային ապրանքների գները, սակայն, նվազել են»։ Թեմային արձագանքել են նաև «Երկիրը» («Ե՛վ աճ, և՛ նվազում»), «Հայոց աշխարհը» («Գնաճային ճնշումը մեծացել է»), «Հայկական ժամանակը», որ հընթացս՝ խնդրո առարկա է դարձրել արտահանման հիմնախնդիրները («Իսկ դու արտահանո՞ւմ ես») և «Հրապարակը», որը «տնտեսական շաբաթվա հիմնական մեխը» համարել է «իշխանությունների տագնապը՝ որտեղից փող գտնել», նաև «հարցը», թե արդյոք ինչ կարող է լինել, եթե ԱՄՀ տնօրինությունը «որոշի, որ այլևս ՀՀ-ին փող չի տալիս»։
«Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «միևնույնն է, ԲՀԿ-ն իրեն չի ցանկանում տեսնել ընդդիմադիր դաշտում», քանի որ «կարծես նրանց թիրախը կառավարությունն է, վարչապետի աթոռը»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է լրագրողների հետ երեկվա հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի արտահայտած տեսակետը, թե «կառավարության ծրագիրը կենաց է հիշեցնում», ինչին «միացել» է նաև «Երկիրը» («Կառավարության՝ կենացների ժողովածուի և ԲՀԿ կեցվածքի մասին»)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ