Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 4 հուլիսի 2012

Գնահատականները՝ «հարևանցիորեն»…

«Օրակարգը» տեղեկացրել է, որ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման գործընթացի խրախուսման և «թղթային հաշվետվություններից» հրաժարվելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է համապատասխան որոշման նախագիծ, բայց նաև «ուշագրավ» համարել, որ նրանում «նշվում է միայն միջոցառումների մեկնարկի ժամկետը»։ «Ազգը» հավելել է, որ, «պայմանավորված շահութահարկի օրենքի փոփոխությամբ», կառավարության նիստում նաև «կհաստատվի օֆշորային երկրների ցանկը»։ «Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը «թևակոխել է որակապես նոր փուլ», «եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը Հայաստանում այլընտրանք չունի», «դոնորների նիստի հետաձգումից» ընթացիկ տարվա բյուջեի կատարողականը չի տուժի, և դրանով «Հայաստանին որևէ մեկը չի պատրաստվում «պատժել»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դրական առևտրային հաշվեկշիռը փոխվել է. «վրացական ապրանքի ներմուծումը կտրուկ նվազել է», և «Հայ-վրացական առևտրային հարաբերությունները դարձյալ կտրուկ փոխվել են հօգուտ Հայաստանի»։ «Առավոտում» ՀՀԿ-ական խորհրդարանական Շիրակ Թորոսյանը «անխուսափելի» է համարել «կապիտալի արտահանումը Վրաստան» և առաջարկել «բացասաբար չնայել այդ փաստին», քանի որ հարուստ գործարարները «իրենց բիզնեսն են ընդլայնում»։ «Հայկական ժամանակը» զբոսաշրջության հիմնախնդիրներին իր անդրադարձում նախ «մեկնել» է ոլորտի վիճակի վերաբերյալ իր «եզրակացությունը» («Մենք տուրիստն ենք Վրաստանի»), ապա «հռետորաբար» հարցրել՝ «հակափաստարկներ կա՞ն»։
«Առավոտը» փոխանցել է Գյումրիի բնակչության սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման վերաբերյալ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի տեսակետը, ըստ որի «նպաստ տալու ու մարդկանց անկյալ դարձնելու փոխարեն» հարկ է «տեր լինել այս քաղաքի արդյունաբերությանը» («Մեկ տրիլիոնանոց բյուջեից 10 միլիարդ դրամն ափսոսո՞ւմ են Գյումրու համար»)։ «Օրակարգը» արձագանքել է Էներգետիկայի ու բնական պաշարների և Գյուղատնտեսության նախարարների երեկ ստորագրած հուշագրին («Մեծ քիմիա Վանաձորում. կառավարությունում հիշել են «Վանաձոր-Քիմպրոմ»-ի մասին»), մի այլ հրապարակման մեջ անդրադարձել Եղվարդի ջրամբարի թեմային («Սևանա լիճը կարող էր այլընտրանք ունենալ, եթե կառավարությունը անգործունյա չգտնվեր»), երրորդում՝ գրել, թե ըստ ԱՎԾ տվյալների այս տարվա հինգ ամիսների ընթացքում ոլորտի աճը նաև դրամի արժեզրկման հաշվին է» («Մետաղը խաբուսիկ է»)։ «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը («Վայր է դնում մանդատը»)։ Պատգամավորի հրաժարականին անդրադարձել են նաև «Առավոտը» («Քայլ՝ ճիշտ ուղղությամբ»), «Իրավունքը» («Օլիգարխիայի սանձահարման ժամանակները») և «Հայկական ժամանակը» («Սրտաճմլիկ» ներկայացում»)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ