Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 հուլիսի 2012

Գազը, վարկը և սերմացուն

«Օրակարգը» ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ համատեղ ճեպազրույցում «ֆինանսատնտեսական լարվածության» թուլացմանն ու «դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության» հասանելիք մասի տրամադրման վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը որակել է «ուշագրավ» և փորձել այն վերծանել («Հոկտեմբերյան հեղափոխություն»)։ Թերթը «օրակարգային» է համարել նաև հիմնախնդիրը, թե ինչու «թանկացող միջոցները կրճատել են բանկերի շահույթները» (ըստ ԿԲ վիճակագրական տվյալների), թե «ինչու է կառավարությունը լռում ռուսական գազի թանկացման մասին» («Գազ տալ մինչև փետրվար») և «կառավարությունը սկսել է քննարկել Ռուսաստանից $1,5մլրդ-ի նոր վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունը» («Հերթական «ռուլետկան»), ինչը, ի դեպ, նշել են նաև «Հայկական ժամանակի»՝ «ՌԴ կառավարությանը մոտ աղբյուրները» («Մի քիչ փող ղրգեք»)։ «Գոլոս Արմենիի» թերթին այս անգամ հետաքրքրել են օղու արտադրության և սպառման ոլորտում կառավարության ձեռնարկած նոր քայլերը, մասնավորապես օղիների ներմուծման լիցենզավորման բարդ ընթացակարգը, որը նմանապես գործելու է տեղական արտադրողների համար։ Թերթի կարծիքով օղու շուկայի կարգավորմանն ուղղված կառավարության վերջին երեք տարիների առաջին հայացքից անվնաս որոշումները, որոնք, թվում է, թե միտված են ազգային արտադրողի պաշտպանությանը, իրականում շահավետ են ոլորտի օլիգարխների համար («Փակուղում. «հավասարեցնելով» պայմանները, կառավարությունը կործանում է փոքր բիզնեսը»)։ «Ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին», եզրակացրել է «Իրավունքը», անդրադառնալով անցած տարիներին Ռուսաստանից ներկրված ցորենի էլիտար սերմացուից ստացված բերքի որակին ու ծավալներին և նշելով, թե «բերքը նկատելիորեն պակաս կլինի անցած տարվա» համեմատ այն դեպքում, երբ «այս տարի աշխարհում սպասվում է ցորենի գնի լուրջ թանկացում»։ «Հայացքը» փոխանցել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի դիրքորոշումը, թե «Սևանից ջուր վերցնելու կարիք չկա» («Ի՜նչ երաշտ, ի՜նչ բան»)։
«Հայոց աշխարհը» փորձել է պարզել, թե «ինչպես կարձագանքի շուկան հացամթերքների թանկացմանը»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցը. «Խուճապային տրամադրությունների համար նախադրյալներ չկան»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ