Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 12 հուլիսի 2012

«Գիլյոտինի» առեղծվածը

«Հայաստանի Հանրապետությունը», ներկայացնելով Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի երեկվա մամուլի ասուլիսից մանրամասներ, կարևորել է, որ կառույցն «առաջին հերթին ուսումնասիրում է կոնկրետ ոլորտի՝ բիզնեսի և քաղաքացու վրա ազդեցություն ունեցող կարգավորումներ պարունակող իրավական ակտերը» («Գլխատելով բյուրոկրատական մեքենան, «կարգավորիչ գիլյոտինը» սկսել է իր աշխատանքները»)։ Ասուլիսին անդրադարձել են նաև «Հրապարակը», որը հընթացս «հռետորաբար» հարցրել է՝ «Իսկ ինչո՞վ է զբաղվել 20 տարի շարունակ Ազգային Ժողովը», «168 ժամը» («Տնտեսության կեղծ հմայքը»), որը քննության առարկա է դարձրել նաև հարցը, որ «մեր երկրում գործում է բիզնեսի կարգավորմանը միտված մոտ 26 հազար իրավական ակտ» ու հավելել, թե՝ «հենց այդ պատճառով երկրում բիզնես միջավայր չկա», և «Ազգը» («Գիլյոտինի» կարիքը ժամանակ առ ժամանակ կլինի)։
«Ժամանակը» փորձել է պարզաբանել, թե «ինչպես է վերահսկվում կապիտալի արտահոսքը ՀՀ-ում» և մասնավորապես «ընդգծել», թե «ոչ մի պետական կառույց էլ չի վերահսկում ու հստակ տեղեկություն չունի, թե օլիգարխը որքան գումար է արտահանում հայրենիքից»։ «Հայկական ժամանակը» (նաև «168 ժամը») շարունակել է պնդել, որ «իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել ՌԴ իշխանությունների հետ՝ Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ», փաստարկելով լրատվամիջոցներին ֆինանսների նախարարության տրամադրած երեկվա պարզաբանումը բյուջեի ֆինանսավորման ուղղությունների վերաբերյալ և այն իր հանգույն «սազացնելով»։
«168 ժամի» հետ զրույցում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը «հատկապես ճգնաժամի պայմաններում» կառավարության ձեռնարկած բարեփոխումները որակել է դրական, սակայն նաև հավելել է, թե «այսօր այնքան քաոսային իրավիճակ է օրենսդրական դաշտում», որ «այդ քայլերը դեռևս բավարար չեն արդյունքի հասնելու համար», իրենց հերթին անբավարար են գործարար միջավայրը, խորհրդատվության արդյունավետությունը, տեսչական կառույցների ստուգումները, վարկերի հասանելիությունը և այլն։ Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է հայրենական արտադրության հիմնախնդիրներին («Արտադրված է Հայաստանում»)։ «Ազգի» փոխանցամբ դոլարի փոխարժեքի երեկվա արժեզրկումը նախանշում է, որ «դոլարի թանկացման ժամանակահատվածն» այլևս ավարտվել է, և «դրամի արժեզրկման միտումը ամռանը հավանաբար կպահպանվի»։ «Հայոց աշխարհը» «որոնել» է, թե «ինչի հետևանք է դոլարի թանկացումը», «Ժողովուրդը» դոլարի փոխարժեքի «մեկ գիշերվա ընթացքում կտրուկ նվազումը» համարել է «ուշագրավ» և համեմատել ընդամենը մեկ ամիս առաջվա «դոլարի սրընթաց կերպով թանկացման» հետ («Դոլարի հաշվին իրենց կաշին են փրկում»)։
«Հրապարակն» անդրադարձել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի՝ միմյանց չհարվածելու մասին թերթի վկայությամբ՝ «ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարությանը» («ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կիսել են ապագա իշխանությունը») և ներկայացրել «հասած տեղեկությունները» ապագա պաշտոնատարների վերաբերյալ։
«168 ժամը» շարունակել է «պրպտումները» «Սիվիլիթաս» հիմնադրամի «գործի» կապակցությամբ և գրել, թե «ընթացքի հետ կապված որևէ հրապարակային տեղեկություն չի հաղորդվում» («Օսկանյանի գործը՝ փակուղո՞ւմ»)։ «Ժամանակը» արձագանքել է Աբովյան-Երևան բարեգործական երթուղու վարորդների բողոքի ակցիային («ԲՀԿ բարեգործական ավտոբուսները սնկի պես աճում են»), «Առավոտը» հավելել, որ «Աբովյանի և Չարենցավանի մոտ 80 ընտանիքներ արդեն ամիսներ է՝ վնասներ են կրում»։
«Ազգը» վերստին անդրադարձել է «Սևանից առավել քանակությամբ ջուր բաց թողնելու» խնդրին («Թաց երաշտ» և սակավաջրություն»)։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ