Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 հուլիսի 2012

Գազի և վարկի «ոդիսականը»

«168 ժամն» անդրադարձել է ԲՀԿ խորհրդարանական Վարդան Օսկանյանի՝ արտաքին պարտքի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի պատասխանին և, «դրանց կողքով անցնելու» անհնարինության պատճառաբանությամբ, փորձել դրանք մեկնաբանել՝ վաղօրոք նշելով, թե «Օսկանյանի… գրառումները հավակնում են դառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակների շարունակությունը»՝ արդեն իսկ «ֆինանսների նախարարության պատասխանից հետո» («Հայաստանը՝ «տոկոսի տակ»)։ «Հայոց աշխարհը» Ռուսաստանից նոր վարկային ռեսուրսների ներգրավման հարցի շուրջ օրերս ծավալված քննարկումներին «միացել» է «Ռուսական վարկի նոր ոդիսականը» հրապարակմամբ, «Գոլոս Արմենիին» հարցրել՝ «Կա՞ն, արդյոք, ծրագրեր»։
«Հայկական ժամանակը» ըստ «գազի թանկացման մասին լուրերի» փորձել է «ուրվագծել» «մեր գազային ապագան» և «կանխագուշակել», թե իբր՝ «Մի խոսքով, էլ ավելի վատ ժամանակներ են մոտենում»։
«Գոլոս Արմենիի» հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ներկայացրել է արտահանման խթանման նպատակով ընթացող գործընթացները, «Ազգը»՝ ներկայացրել մանրամասներ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի երեկվա մամուլի ասուլիսից՝ «Արտահանման կառուցվածքը չի փոխվել. հիմնական արտահանողները խոշոր ընկերություններն են»։
«Հայաստանի զրուցակիցը» անդրադարձել է «Կարգավորման մեխանիզմների պարզեցման միջոցով Հայաստանի տնտեսական արդյունավետ կառավարման խթանման ծրագրին», փորձել պարզաբանել, թե մասնավորապես «պետհամակարգի շրջանակներում բարեփոխումների ընդունված մեթոդներից» ինչով է տարբերվում «կարգավորիչ գիլյոտինը» («Բյուրոկրատիայից մինչև «գիլյոտին»)։
«168 ժամի» հետ զրույցում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հայտարարել է, որ «ՏՏ նախարարության կարիք չկա», «Հայաստանի զրուցակիցը» հռետորական հարց առաջադրել՝ «Մեզ պե՞տք է Սփյուռքի նախարարություն»։ «Հայացքի» փոխանցմամբ խորհրդարանում «Սևանա լճից ջրի բացթողնման օրենքն ընդունել են առանց երկրորդ ընթերցման», ինչը «հանկարծակիի» է բերել բնապահպաններին, և «հարցին արձագանքել է նաև ՄԻՊ-ը»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ