Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 17 հուլիսի 2012

Սուրճը «ճնշում» է

«Ազգը» գրել է, որ կառավարության առաջիկա նիստում կհաստատվի ռազմական դրության ժամանակ ՀՀ բնակավայրերում քողարկման միջոցառումների կարգը և ներկայացրել քողարկման նպատակներն ու ձևերը։ Ֆինանսական շուկայի ներկայիս իրավիճակին իր անդրադարձում («Թռար վերև, իջար ցած») «168 ժամը» նշել է, թե «եթե Հայաստանի տնտեսական կյանքում ոչ մի այլ իրադարձություն տեղի չունենա, ապա միայն դոլարի փոխարժեքի տատանումները… վերլուծությունների առատ նյութ կարող են հանդիսանալ», «Օրակարգը» հավելել է, թե այս կամ այն տոնին հաջորդող մեկ կամ երկու օրը ոչ աշխատանքային հայտարարելու կառավարության որոշումները իրենց ազդեցությունն են ունենում «ոչ միայն տնտեսական հատվածի, այլև ֆինանսական շուկայի վրա», որպես օրինակ շեշտելով «մեկ շաբաթվա ընթացքում դրամի… կայունացումը» («Դրամը հավատացել է Սահմանադրությանը. կառավարությունը պատահաբար միջամտել է արտարժութային շուկային»)։
«Հայոց աշխարհը» մանրամասներ է հաղորդել «Հայելի» ակումբում լրագրողների հետ Վարդան Բոստանջյանի հանդիպումից («Գնաճային ճնշումները մեծ չեն»)։ Երկու այլ հրապարակումներում թերթը ներկայացրել է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկույթը, թե «ինչ է տալիս եռաստիճան ծանուցման համակարգը», նաև արձագանքել ընտանեկան բժկության համակարգի հիմնահարցերին («Կկայանա՞ այս անգամ ընտանեկան բժշկության ինստիտուտը»)։
ՀՀ արտաքին առևտրի 2011թ. տվյալների վերաբերյալ ԱՎԾ զեկույցին «Հայկական ժամանակը» և «Ժողովուրդը» անդրադարձել են համապատասխանաբար «Հայաստա՞ն, թե հանքաստան» և «Սուրճ արտահանող էլ դարձանք» հոդվածներում։ «Օրակարգը» հայտարարել է, թե «Հայաստանում միջքաղաքային և ներքաղաքային հասարակական տրանսպորտը գերշահույթով է աշխատում», «երթուղիների օգտատերերը 6 անգամ ավելի շատ գումար են ստանում, քան վճարում են պետբյուջե» («Փող՝ գծամետրով»)։
«Հրապարակը» զրուցել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ՝ «Ընդդիմության միասնական թեկնածուն կլինի Ծառուկյա՞նը»։ «168 ժամի» հետ զրույցում «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը Սևանա լճից ջրի բացթողնման մասին նոր օրինագծի ընդունումը խորհրդարանի կողմից որակել է «զարմանալի», «Սևանա լճի հարցը՝ ճակատագրական» («Ո՞ւր են հոսում առեղծվածային գումարները»)։
«Գոլորս Արմենիի» տնտեսական էջի թիրախն այս անգամ տեղական արտադրողի շահի և չուգունի հումքի արտահանման հակասությունն է։ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվը, որ վերջերս երևանցիներին ներկայացավ «Երևան» մակագրությամբ նստարաններով և չուգունե ցանկապատերով, տեղական արտադրությունը զարգացնելու ճանապարհին հանդիպել է խորհրդային տարիներից մնացած և արդեն սպառվող չուգունի ջարդոնի արտահանման պատճառով առաջացող դժվարության առջև. Էկոնոմիկայի նախարարությունը շուկայական հարաբերությունները չխաթարելու մղումով չի կարող խոչընդոտել արտահանմանը, տեղական արտադրողն էլ իրեն անհրաժեշտ հումքը Ռուսաստանից եռակի թանկ ներմուծելու հեռանկարից հուսահատված՝ չի ցանկանում կրկին դիմել կառավարությանը… («Против экспорта лома нет приема?»)։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ