Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 հուլիսի 2012

Կանխատեսումներից անդին

«Օրակարգը» անդրադարձել է մշակովի հողատարածքների մեծացման վերաբերյալ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հայտարարությանը, որ «հաստատ մի քանի տարի հետո անմշակ հող չենք ունենալու», և հակադարձել թե՝ «Չեմ հավատում, պարո՛ն նախարար»։ «Առավոտը» 2012թ. կազմակերպված մրցույթ ցուցահանդեսից Մշակույթի նախարարության հանձնաժողովի ընտրած կտավները Ստեփանակերտի պատկերասրահին նվիրելու դեպքի առիթով մրցույթը որակել է «կասկածելի» և հարցրել՝ «Նախարարը գործել է առանց կառավարության որոշմա՞ն»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է, որ ըստ ՄԻՊ աշխատակազմի երեկ տարածած հաղորդման՝ «Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումով»։
«Հայկական ժամանակի» հրապարակումներից մեկը վերաբերում է, թերթի մեկնաբանմամբ, «դրամի փոխարժեքի հետաքրքիր տատանումներին» և իբր «ՀՀ շուկա մտած ու անմիջապես անհետացած 100մլն եվրո կանխիկ գումարի մասին» ԿԲ-ի կողմից «բացարձակապես ոչ մի պարզաբանում» չներկայացնելուն («Լռությունը ոսկի՞ է»), մյուսը՝ դրական միավորներ ստացած, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդների թափուր մնացած տեղերի համար կրկնակի մրցույթ անցկացնելու մասին կառավարության որոշմանը («Թափուր տեղերի «կռիվը»)։ «Օրակարգի» խմբագրականում գրված է, թե «չնայած համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները վերանայվում են», սակայն Հայաստանում «չեն շտապում» նույնն անել, թեև, ըստ հրապարակման, «ներկա իրավիճակում անհնար է 7 տոկոս աճ ապահովել տարվա կտրվածքով՝ առանց ստվերի կրճատման»։ Երկու այլ հրապարակումներում թերթը պնդել է, թե նախանշված հարկային մուտքերի ապահովման «առաքելությունն անիրագործելի» է և իր հանգույն «կմշտել», որ «կառավարությանը 7% աճի հարցում կփրկի միայն վիճակագրությունը», ապա, տեղեկացնելով, որ «շուտով հայրենական վիճակագիրներն անցնում են եվրոպական ստանդարտների», հարցրել, թե արդյո՞ք դա նշանակում է «ազգային սպառողական գների ինդեքսից հրաժարում» («Գնաճ՝ ըստ Թվինինգի»)։ «Ժողովուրդին» հասած «լուրերի» համաձայն Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը մերժում կամ «առնվազն հետաձգում է» քաղաքացիներին, նաև երեխաներին անձնագրեր տրամադրելու հայտերը, որպեսզի «մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում։ «Հայոց աշխարհը» փորձել է «վերծանել» սոցիալական փաթեթների ներդրման ճանապարհով Հայաստանի և Արցախի զբոսավայրերում հանգստի կազմակերպման ուղղությամբ գործընթացները՝ «Սոցփաթեթից անդին՝ ամառային հանգիստ»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ