Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 19 հուլիսի 2012

Մամուլի տարընթերցումները…

Պաշտոնական հաղորդագրությունից «Հայաստանի Հանրապետության» ընթերցողը տեղեկանում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոն վստահեցրել է, որ բանկը ջանադրությամբ կշարունակի աշխատանքը Հայաստանում, մասնավորապես … Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ։ «Նովոյե վրեմյան» նույնպես փաստում է, որ «Ասիական զարգացման բանկն օգնում է Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանը»։ Իսկ ահա «Օրակարգը» ի լուր իր ընթերցողի տագնապ է հնչեցնում. «Ասիական զարգացման բանկում քննարկվում է ծրագրի վաղաժամ դադարեցման հնարավորությունը»։
Մեկ այլ առիթով խուճապի մեջ է հայտնվել «Հայկական ժամանակը»։ Թերթի անդորրը «համարձակվել է» խախտել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ով, այցելելով Չարենցավան, ասել է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը կվերականգնի իր նախկին արդյունաբերական պոտենցիալը։ Տագնապի առիթ, թերևս, կա, քանի որ Հայաստանի երբեմնի արդյունաբերական պոտենցիալը փոշիացրած նախկին իշխանությունների խոսափողի համար, թերևս, արդյունաբերության ուրվականը նույնքան սարսափելի է, որքան կոմունիզմի ուրվականը, ինչը վկայում է տվյալ հրապարակման վերնագիրը՝ «Կոմունիզմի շեմին ենք»։
«Գոլոս Արմենիին», ընդհակառակը, երկրի զարգացման ապագան տեսնում է Արդյունաբերական համալիրի վերականգնման մեջ, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի մեջ աճում է առաջանցիկ տեմպերով. «Չարենցավանի ապագան… նրա անցյալում է. Հայաստանի կառավարությունը մտահոգվել է փոքր քաղաքների ճակատագրով»։
Իսկ ահա Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու 10-ամյակին կապակցությամբ «Գոլոս Արմենիի» մոտ առաջացել են մի շարք մտահոգություններ, որոնք թերթը ներկայացնում է «10 տարի ԱՀԿ-ում. փլուզված հույսեր, իրականացող վտանգներ…» հրապարակման մեջ։
Նովրուզի շրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Իրանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը «Օրակարգը» որակել է «մեռելածին», գաղափարը՝ «հերթական հավակնոտ», պայմանավորվածությունը՝ գործնականում հազիվ իրագործելի՝ համապատասխան «իրավական հիմքերի բացակայության պատճառով»։ «168 ժամը», անդրադառնալով Ընտանեկան նպաստ համակարգի գործընթացներում առկա կոռուպցիոն երևույթներին, եզրակացրել է, թե իբր «պետական նպաստ ստանալու համար… պետերին և տեսուչներին կաշառելը» ասես «օրինաչափություն» է դարձել («Եթե չտաս՝ շեֆը վրես կխոսա»)։ «Հայկական ժամանակը» կառավարության նախաձեռնությամբ պետական ծառայողներին սոցիալական փաթեթների հատկացման առիթով առաջադրել է հարց, թե «ինչու բյուջետային աշխատողները 52 հազարի դիմաց կարող են ապահովագրել իրենց առողջությունը», մինչդեռ մասնավոր հիմնարկներում աշխատողից դրա համար կպահանջվի «միջինը 150-160 հազար դրամ» («Փողի գետեր՝ դեպի գրպաններ»)։
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերահսկման և կառավարման գրասենյակ» ԾԻԳ-ում ՎՊ-ի կատարած ուսումնասիրությանն իր անդրադարձը «Հայացքը» խորագրել է «Խախտվել է ներդրումներ կատարելու տրամաբանությունը. ծախսերն էլ՝ առանց դրանք հիմնավորող փաստաթղթերի», «Ժողովուրդը» գրել է, թե հունիսին տեղացած կարկուտի պատճառած վնասների դիմաց Գավառի բնակիչներին փոխհատուցում չեն տվել, իր հերթին՝ «հակակարկտային կայանների հեռանկար չկա»։
«Հայոց աշխարհը» նշել է, որ շուկայում աստիճանաբար «դոլարի ճնշումը թուլանում է»։ «168 ժամում» «Ռոյալ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Գագիկ Հակոբյանը հերքել է օրերս մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե «Հայաստանը 2011թ. ընթացքում 143 տոննա սուրճ, սուրճի թեփ և սուրճի փոխադրիչ է արտահանել» («Միայն մեր ընկերությունն անցած տարվա ընթացքում արտահանել է 516 տոննա սուրճ»), նաև անդրադարձել հայ գործարարների՝ միջազգային շուկա մուտք գործելու դժվարին գործընթացներին («Դրսի շուկաներում մեզ չեն սիրում»)։
«Առավոտը» ներկայացրել է գործարար աշխարհի և գործարարների գործունեության վերաբերյալ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի մտահոգությունները («Գործարարներն ահաբեկված են. նրանք խուսափում են անգամ անանուն հարցաթերթիկում իրենց հուզող խնդիրների մասին խոսել»)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ