Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 հուլիսի 2012

Կառավարության նիստի արձագանքները

Կառավարության երեկվա նիստին «Հայացքն» անդրադարձել է «Հանրապետության մեջ քաղաքներում ընտանեկան բժշկությունը դեռ կայացած չէ» և «Զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը կվերականգնվեն» հրապարակումներում, «Ազգը» կարևորել է նիստի վերջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի տրամադրած տեղեկատվությունը անձնագրերի մատակարարման խնդրի կարգավորման վերաբերյալ («Փոխոստիկանապետը հավաստիացնում է, որ անձնագրերի խնդիրը լուծված է»), «Հայկական ժամանակը»՝ ըստ «ճաշակի յուրո» տեղեկացրել, որ նիստի «գաղտնի մասում» քննարկվել է սիրիահայերի խնդիրը, միաժամանակ փորձելով «պարզաբանել» վարչապետի՝ մի շարք գերատեսչությունների ղեկավարներին տրված հանձնարարականները («Կառավարությունը հենց նոր իմացավ»)։
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի դժգոհությանը և վարչապետի հետ հանդիպման ակնկալությամբ նրանց կառավարության շենք մուտք գործելուն անդրադարձել են «Ժողովուրդը» («Համբերության բաժակը լցվեց»), «Հրապարակը» («Հարգելի վարչապետ, այդ սգավոր մայրերը մի օլիգարխի չափ չկա՞ն»), «Ազգը» («Զոհված զինվորների մայրերը պանհանջում էին հանդիպում վարչապետի հետ») և «Առավոտը» («Մյուս հինգշաբթի ավելի բեթար ձևով մտնելու ենք ներս»)։
«Կհաջողվի՞ ստեղծել ազատ առևտրի գոտի», հարցրել է «Հայոց աշխարհը»՝ վերստին անդրադառնալով Իրան-Հայաստան համապատասխան համաձայնագրին։ «Իրավունք դե ֆակտոն» ներկայացրել է Հայաստանում «ազատ մրցակցության հաստատման» նպատակով դեռևս 2008թ.-ից ձեռնարկված միջոցառումները, վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա «տնտեսական թիմի» գործունեությունը՝ միտված «տնտեսական դաշտում… խաղի կանոնների սահմանմանը», որոնք «դեռևս արդյունք չեն տալիս», քանզի հիմնական տնտեսավարող սուբյեկտները «փորձում են պահպանել… հաստատված խաղի օլիգարխիկ կանոնները» («Ազատ մրցակցության հաստատման փորձերը»)։
«Օրակարգը» գրել է, որ ՎԶԵԲ-ը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը «4-4,5%-ի մակարդակում» և «եզրակացրել»՝ «Ռուսաստանը հույս է ներշնչել»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է, թե «մինչ կհասցներ թանկանալ ալյուրը», պայմանավորված «համաշխարհային շուկայում ցորենի գների վերջին» բարձրացումով, «հացն արդեն թանկացել է» («Հացը ալյուր չի ճանաչում»)։ «Առավոտի» փոխանցմամբ «Արարատբանկը» նոր վարկային միջոցներ է ներգրավել ՎԶԵԲ-ից և «վարկավորելու է գյուղատնտեսության ոլորտը հայկական դրամով»։ «Իրավունքը», որ «հայաստանյան տնտեսության հիմնական չարիքներից մեկը» համարում է «օլիգարխիկ համակարգը», վերստին անդրադարձել է ՏՄՊՊ հանձնաժողովի գործունեությանը «դեղերի մասով» («Դեղերի գործը՝ յոթ փակի տակ»)։ «Հայկական ժամանակը» արձագանքել է այս տարվա առաջին կիսամյակում գազի սպառման ծավալների վերաբերյալ «Հայռուսգազարդի» հրապարակմանը՝ «Ինչո՞վ հատուցեմ վնասդ», «Հայոց աշխարհը»՝ ներկայացրել Խոսրովի արգելոցի պահպանության առումով բնապահպանների մտահոգությունը՝ «Արգելոցում ի՞նչ շինարարություն, ի՞նչ էկոտուրիզմ»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ