Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 հուլիսի 2012

Լավատեսության անատոմիան

«Ազգը» ներկայացրել է երեկ հրավիրված մամուլի ասուլիսում 2012թ. սոցիալ-տնտեսական կիսամյակային ցուցանիշների և Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատականները` «Վերականգնելու ենք Հայաստանի արդյունաբերությունը նոր հենքի վրա»: «Ժողովուրդը», անդրադառնալով նախարարի` տարվա առաջին կիսամյակում գրանցված 7.8 տոկոս տնտեսական ակտիվության մասին հայտարարությանը, նախ հայտնել է տեսակետ, թե «հասարակությունն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճը», ապա հավելել, թե «գնալով ավելանում են սոցիալական բևեռվածությունը, աղքատությունն ու արտագաղթը» («Հեքիաթասած պաշտոնյաները»): «168 ժամը» տնտեսության զարգացման արդյունքներին Տիգրան Սարգսյանի «դրական գնահատականը» որակել է «կարգադրված լավատեսություն»:
«Հայկական օլիգարխիայի անատոմիան. վտանգ քաղաքական իշխանության համար» հրապարակման մեջ «Իրատես դե ֆակտոն» գրել է, որ «1990-ականների ամենաթողության պայմաններում ձևավորված օլիգարխիան» ու նրա «շրջապատը հասկանում են, որ իրենց գոյությունն ու հավակնությունները չեն կարող հասարակության «սրտով լինել», ուստի «ջանում են բարեգործի «իմիջ» կերտել», հավելել, որ նույն այդ «օլիգարխիան տարիների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգն այնպես է կազմալուծել», որ «հեղափոխության ուրվականը դարձել է շոշափելի», նաև հորդորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին «ամեն ինչ անել ստեղծված իրավիճակը շտկելու համար»: «Ժամանակի» հետ զրույցում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորապես դրական է գնահատել կառավարության կողմից «արտահանման խթանման ծրագրում, որպես առաջին գերակա ճյուղեր», արդեն որոշակի արդյունքներ ունեցող ոլորտների` կոնյակագործության, ՏՏ ոլորտի, գինեգործության ու դեղագործության ընտրությունը, համոզմունք հայտնել, որ «մոտակա 2-3 տարում արտահանման պատկերը» կբարելավվի, միաժամանակ նշել, որ` «օլիգարխիկ կազմաքանդում դեռ չունենք», սակայն «խճճված թնջուկը» ցանկալի «խաղի կանոններին բերելու… քաղաքական ձգտումը և կամքը» կա: «Ժողովուրդը» անդրադարձել է քաղաքացու բողոքին, ըստ որի Արմավիրի մարզի Արագածի համայնքապետարանում քաղաքացիներին «տեղեկանքներ տրամադրվում են պայմանով», որ «նրանց կողմից կուտակված պարտքերը մարվեն», նաև հավելել, թե իբր «կառավարությունից… պատասխանել են, որ նմանատիպ գործելաոճը ներքին կարգով է արվում», քանի որ «քաղաքացիներից հարկեր հավաքելը հիմնախնդիր է դարձել» («Վարչապետի հետ բաժակ չի բարձրացրել»):
Գյումրիի քաղաքապետի ընտրության թեմային «168 ժամը» անդրադարձել է «Ճակատագրի հեգնանքը», «Հրապարակը»` «Պահանջվում է միասնական թեկնածու» հրապարակումներով: «Հայացքը» փոխանցել է «մի խումբ գյումրեցիների բաց նամակը ՀՀ բարձրագույն ղեկավարությանը»` ահասարսուռ խորագրով` «Գյումրին վերածվեց համակենտրոնացման ճամբարի»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ