Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 հուլիսի 2012

Տնտեսական աճի «հուշարարը»

«Ազգը» ըստ ԱՎԾ վերջերս հրապարակած 2012թ. հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների պարզաբանել է, թե «ինչ են հուշում» տարվա առաջին կիսամյակի «սոցիալ-տնտեսական զարգացումները» և «տնտեսական աճի ինչ ցուցանիշ կունենանք տարեվերջին»: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «տնտեսական ակտիվությունն այս տարի Հայաստանում բավականաչափ բարձր է», միաժամանակ, մի այլ հրապարակման մեջ, կանխատեսելով, որ «ներքին տնտեսությունից թելադրված զարգացումները որոշակիորեն կխթանեն գնաճը» («Սպասվում է գնաճի ակտիվացում»): «Ժողովուրդը» անդրադարձել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի երեկվա նիստին, նշել, որ քննարկվել են արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը, որը ներառում է կառուցվածքային, կազմակերպչական ներդրումային և ֆինանսական աջակցության ծրագրեր, սակայն վերջում «եզրակացրել է», թե միջազգային շուկաներում հնարավորությունները «կոնյակագործությունից այն կողմ առայժմ չեն անցնում»: «Հայաստանի Հանրապետության» հրապարակումներից մեկը ներկայացրել է Վանաձորի` տարիներ շարունակ չբարեկարգված և «մոռացված փողոցների» վերակառուցման կառավարության նախաձեռնությունը («Կառավարության երրորդ հրատապ ծրագրով»), մյուսը` անդրադարձել քաղաքի առևտրի խոշոր կետերում ՏՄՊՊ հանձնաժողովի դիտարկմանը («Մրցակցային խնդիրները մարզերում ևս շատ են»), որին իր «հավակնոտ» արձագանքը «Ժողովուրդը» խորագրել է` «Ճանճերն» անցել էին դեսերտի»: ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Երևան այցի մանրամասները, արտաքին տնտեսական հիմնախնդիրներն ու տարածաշրջանային կնճռոտ հիմնահարցերը «Իրավունքը» փորձել է դիտարկել «փոխկապակցված միջավայրում» և հարցրել` «Հայաստանը վերադառնո՞ւմ է ԽՍՀՄ»: «Ժողովուրդը» վկայակոչելով ՌԴ պետդումայի նախագահի մի արտահայտությունը («Հայաստանի ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը…») նկատել է, թե իբր Ս. Նարիշկինը հայտարարությունը կատարել է «ՀՀ իշխանությունների անունից» («Ռուսական արջի թաթը»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ