Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 28 հուլիսի 2012

Կանխատեսումների ճանապարհին

«ՊԵԿ-ն ամփոփում է 2012թ. 1-ին կիսամյակը» հրապարակման մեջ «Հայաստանի Հանրապետությունը» նշել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերված «մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպքի» մասին, նաև հավելել, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ: «Առավոտը» տեղեկացրել է, որ երեկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել «ԲՀԿ-ական հինգ պաշտոնյաներ ևս»: Թեմային արձագանքել է նաև «Հրապարակը»` «ԲՀԿ-ի վերջին հրաժեշտը գործադիրին»: «Ազգը» գրել է, որ ամուսնության տարիքի սահմանման վերաբերյալ կառավարության որոշումը եզդիների համայնքում հարուցել է «վրդովմունք», ներկայացրել «Աշխարհի եզդիների միության» երկարամյա նախագահ Ազիզ Թամոյանի գնահատականները, թե «18 տարեկան աղջիկը համայնքում արդեն համարվում է տանը մնացած». «պառաված», «եզդիները չեն համակերպվի կառավարության որոշմանը», նաև փոխանցել «Սինջար» կազմակերպության ղեկավար Բորիս Թամոյանի կոչը Ազիզին` «հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից»:
«Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ղեկավար Լևոն Խալիկյանը նշել է, որ «տեսչությունը ստուգումներ է սկսել»` «Կեղծարար տաքսիստներին ու կեղծ ոսկի վաճառողներին «ներում-բեկում» չի լինի»: «Հայոց աշխարհի» հրապարակումներից մեկը տեղեկացրել է, որ «բնակարանների գները բարձրացել են, բայց զուտ դոլարի թանկացման հետևանքով», մյուսը` ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրազդանի նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ բնապահպաններ Հակոբ Սանասարյանի և Մովսես Մանուկյանի մտահոգությունները («Բնապահպանական աղետի վտանգը առավել քան իրական է»): «Հրապարակը» արժանահավատ չի համարել ռուսական գազի թանկացման մասին «պտտվող խոսակցությունները հերքող» «Հայռուսգազարդի» երեկվա հայտարարությունը, տնտեսության ոլորտում առաջին կիսամյակում գրանցված տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանությունը, գյուղատնտեսությունում 8-9% աճի առումով գյուղնախարարի գնահատականները և պնդել է, թե իբր «դրական փոփոխություններ չեն էլ նշմարվում» («Տնտեսական շաբաթ, կամ էս ի՜նչ պուպուշ են»): «Գոլոս Արմենիին» գրել է, որ ըստ Գյուղնախարարի գյուղատնտեսական արտադրությունում աճը ակնհայտ է»: «Ժամանակը» շարադրել է թերթի բնութագրմամբ` «Գյումրիի քաղաքապետի շուրջ իրադարձությունների զարգացման» իր «մեկնակետը»` «Ներիշխանական նոր վերադասավորման մեկնարկը», «Հրապարակը»` իր հանգույն «քննել» Թալինի քաղաքապետի առաջիկա ընտրության առիթով իբր համայնքում ստեղծված թեժ մթնոլորտը («Արգամիչի կտերը չանցան»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ