Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 օգոստոսի 2012

Թեկնածուների «խնդրի» պարագան

«Հրապարակը» ներկայացրել է մանրամասներ դեպի Սիրիա չվերթների ավելացման խնդրի վերաբերյալ` «Արմավիան» կառավարությունից ամեն ուղևորի համար 100 հազար դրամ է ուզել»: «Ժողովուրդը» իր հրապարակումներից մեկում «ըստ ճաշակի յուրո» անդրադարձել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հանդիպմանը («Քաշվանք»), մյուսում, նշելով ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի` Ստրասբուրգում գտնվելու և այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրության մասին, հավելել, թե իբր` քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առժամանակ առաջ «ՀՌԱԿ ատենապետ դառնալու ցանկություն է հայտնել», ուստի «Վարչապետի վաղեմի երազանքը կատարվել է»: «Հայոց աշխարհը» լրագրողների հետ Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի և Արդարադատության նախարարության բաժնի պետ Էդիկ Մարգարյանի երեկվա հանդիպման մանրամասները ներկայացրել է «Կկարողանա՞ն վերահսկել աղանդների գործունեությունը» հրապարակման մեջ: «Ո՞ւմ է պետք ամերիկյան դիզայնով կասկադը», հարցրել է «Իրավունք հետաքննությունը»` անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում «Գաֆեսճյան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին, որոնց վերջն ըստ թերթի «այդպես էլ չի երևում»: Ըստ «Հայոց աշխարհի» դրամի վերջին թուլացումը «որքան էլ մեծացրել է ներմուծվող… ապրանքների գնաճային ճնշումը», այնուամենայնիվ «գնաճի նախատեսված ցուցանիշի ապահովումը առայժմ վտանգված չէ» («Գյուղմթերքները զսպում են գնաճը»): Մի այլ հրապարակման մեջ, «Առավոտի» հետ «միասին» («Ծառուկյանը Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի»), թերթը ներկայացրել է Ահարոն Ադիբեկյանի տեսակետներն ու նկատառումները` «Նախագահի թեկնածուների պարագայում հարցականները շատ են»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ